Քանի՞ աշխատանքային օր է կազմում արձակուրդը

Գայանե.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Էլեկտրիկ-փականագործի հերթական արձակուրդի տևողությունը մինչ ԱՕ-ի փոփոխությունը կազմել է 28+7 օրացուցային օր: 7օրը` ըստ ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկի, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին կառավարության որոշման: Քանի՞ աշխատանքային օր է կազմում նրա արձակուրդը ԱՕ-ի փոփոխությունից հետո (20+7՞):

Կիսվել՝

4 մեկնաբանություն - “Քանի՞ աշխատանքային օր է կազմում արձակուրդը

  1. Եթե հիմա նայեք 1384 որոշումը, ապա կտեսնեք, որ գրված է “աշխատանքային” բառը:

  2. Հարգելի Գայանե (20+5), եթե հնգօրյա աշխատանքային շաբաթով եք աշխատում, և (24+6), եթե վեցօրյա:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *