Քանի՞ օրվա համար պետք է հաշվարկել նպաստը

Anna.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ օգնեք հաշվարկել իմ հղիության արձակուրդի օրերը, եթե ես պետք է գնամ այդ արձակուրդին հունվարի 13-ից, սակայն մինչև հունվարի 23-ը ես գտնվում եմ պետական արձակուրդում: Այսինքն` քանի՞ օրվա համար պետք է հաշվարկեն հղիության և ծննդաբերության նպաստը:

Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Քանի՞ օրվա համար պետք է հաշվարկել նպաստը

  1. Հարգելի Աննա,
    ՀՀ աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվում է`
    Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել նաև, եթե աշխատողը`
    1) ԳՏՆՎՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ.
    Եվ նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում է՝ Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատճառները կամ այլ պատճառներ (որոնց հետևանքով ամենամյա արձակուրդը հնարավոր չէ օգտագործել) առաջացել են մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը, աշխատողի և գործատուի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ: ԵԹԵ ԱՅԴ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ԱՌԱՋԱՑԵԼ ԵՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԱՊԱ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ ԵՐԿԱՐԱՁԳՎՈՒՄ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՕՐԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ:
    Այսինքն Ձեր հղիության ու ծննդաբերության նպաստը տրվելու է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված(Տես՝ ՀՀ ԱՕ 172 հոդվածը)` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻ ՀԱՄԱՐ, եթե նպաստը հաշվարկելու և վճարելու համար առկա են Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքով սահմանված բոլոր պայմանները:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *