Քանի՞ օր առաջ պետք է ներկայացնել արձակուրդի դիմումը

Ասյա.

Բարև ձեզ:

Կցանկանայի իմանալ, թե արձակուրդ գնալու համար դիմումը քանի օր շուտ պետք է գրել: Եթե կարելի է, խնդրում եմ, Աշխատանքային օրենսգրքով սահմանված կետը նշեք:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Քանի՞ օր առաջ պետք է ներկայացնել արձակուրդի դիմումը

  1. Բարև Ձեզ, Ասյա: Նման հարցերը կարգավորվում են ընկերության ներքին կարգապահական կանոններով, աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրով կամ փոխադարձ համաձայնությամբ: Կարգապահական կանոնների մեջ կարող է նշված լինել՝ «աշխատողը արձակուրդի տրամադրման համար դիմում է ներկայացնում արձակուրդ գնալուց առնվազն 5 օր առաջ»: Իսկ Աշխատանքային օրենսգրքում կարող եք կարդալ հոդված 164-ը՝ ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *