Օրենքի ո՞ր հղմամբ պետք է գրել երեխայի խնամքի արձակուրդից վերադարձող աշխատողի հրամանը

Քնարինե.

Բարև Ձեզ: Հարցս շտապ է: Չեք ասի՝ օրենքի ո՞ր հղմամբ պետք է գրել երեխայի խնամքի արձակուրդից վերադարձող աշխատողի հրամանը:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Օրենքի ո՞ր հղմամբ պետք է գրել երեխայի խնամքի արձակուրդից վերադարձող աշխատողի հրամանը

  1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվ. համաձայն երեխայի խնամքի արձակուրդն այդ իրավունքն ունեցող աշխատողին տրամադրվում է ամբողջությամբ կամ մաս-մաս, եւ նման իրավունք ունեցող աշխատողն այն կարող է ստանալ արտահերթ:
    Երեխայի խնամքի արձակուրդի իրավունք ունեցող աշխատողը մինչեւ երեխայի 3 տարին լրանալը կարող է ցանկացած պահի դիմել գործատուին երեխայի խնամքի արձակուրդ ստանալու, ինչպես նաեւ այդ արձակուրդից վերադառնալու համար, որքան էլ դա հակասի գործատուի գործունեության բնականոն ընթացքին:
    Ինչ վերաբերում է արձակուրդից վերադառնալու ընթացակարգին, ապա աշխատողը նախ եւ առաջ պետք է գրավոր դիմումով տեղեկացնի գործատուին աշխատանքի վերադառնալու իր ցանկության մասին: Այնուհետեւ գործատուն աշխատողի դիմումի հիման վրա հրաման ընդունի վերջինիս՝ խնամքի արձակուրդից վերադառնալու եւ դրանից բխող համապատասխան գործողություններ իրականացնելու մասին:

  2. Համաձայն ԱՕ 173-րդ հոդվածի աշխատողին տրվում է երեխայի խնամքի արձակուրդ, հետևաբար նույն հոդվածը:

  3. Կարող եք հղում չկիրառել, սովորաբար գրվում է որ …. այսինչ ամսաթվից համարել երեխայի խնամքի արձակուրդից վերադարձած: Կարևորը ԱՕ 173 հոդվածի ժամկետային սահմաններում լինի:

  4. Երեխայի խնամքի արձակուրդից վերադարձող աշխատողի համար հրաման պետք չէ կազմել, քանի որ տրման հրամանում նշվում է երբվանից համարել աշխատանքի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *