Ֆիզիկական անձը ցանկանում է իրականացնել կարի արհեստանոցի աշխատանք

Գևորգ.

Ֆիզիկական անձը ցանկանում է իրականացնել կարի արհեստանոցի աշխատանք` բաղկացած 1-2 աշխատողից: Արդյո՞ք պարտադիր է ԱՁ գրանցվել (եթե պարտադիր է, որքա՞ն է պետական տուրքը), և ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

9 thoughts on “Ֆիզիկական անձը ցանկանում է իրականացնել կարի արհեստանոցի աշխատանք

  1. Գործունեության համար ԱՁ-ն պարտադիր գրանցվում է, ինչի համար անհրաժեշտ է պետ. ռեգիստր ներկայացնել՝
    1. դիմում,
    2. անձնագրի պատճենը (օտարերկրյա քաղաքացու դեպքում` անձնագրի պատճենը վավերացված և թարգմանված),
    3. սոցիալական քարտի պատճենը,
    4. գունավոր լուսանկար 3×4 չափի,
    5. պետական տուրք 3 000 դրամ 900005160750 հաշվեհամարին:

    Ինչ վերաբերում է աշխատողի հարցին` ԱՁ-ն կարող է գործունեություն ծավալել առանց աշխատողի և կարող է ունենալ վարձու աշխատողներ: Դա կախված է գործունեության ոլորտից, և իհարկե պետք է հաշվի առնեք, որ յուրաքանչյուր աշխատողի համար վճարվելու է եկամտային հարկ և սոցիալական վճար:

    0
  2. Ինչ վերաբերում է հարկմանը` Ձեր նշած գործունեության տեսակը ֆիզիկական անձանց համար (Ձեր դեպքում՝ ԱՁ) հարկվում է արտոնագրային վճարների մասին օրենքով՝ ամսական 6 500 դրամ Երևանում («Արտոնագրային վճարների մասին» օրենքի հավելված 1): Չմոռանաք, որ այդ վճարը կատարվում է նախօրոք: Հարկային տեսչություն եք ներկայացնում դիմում-հայտարարությունը վճարման անդորրագրի հետ, որտեղ նշվում է գործունեության ժամանակահատվածը (1 ամիս կամ ավել՝ կախված Ձեր վճարումից): Դիմում-հայտարարության ձևանմուշը կգտնեք «Արտոնագրային վճարների մասին» օրենքի հավելված 3-ում: Հուսով եմ` օգնեցի Ձեզ:

    0
  3. Եթե ֆիզիկական անձը աշխատի միայնակ՝ առանց աշխատողի, հարկավոր չէ գրանցել ԱՁ, պետք է աշխատի արտոնագրային վճարով՝ ամսական 2 500 դրամ վճարելով: Իսկ եկամտային հարկը` 5 000 դրամը, ըստ ցանկության է, կարող է վճարել, կարող է ոչ: Իսկ եթե նախատեսում է ունենալ աշխատողներ, ապա պետք է գրանցի ԱՁ, քանի որ աշխատողների համար արդեն պետք է վճարվի եկամտային հարկ և ուղարկվի ամսական հաշվետվություն:

    0
    1. Հարգելի Քրիստինա, Ձեր պատասխանից ենթադրում եմ, որ եթե մարդ աշխատում է կամ ծառայություններ է մատուցում միանձնյա, ապա կարող է չգրանցվել որպես ԱՁ, եկամտային հարկը վճարել կամ չվճարել ըստ ցանկության և ՀԴՄ չունենալ, այդպե՞ս է: Հուսամ` հարցս չի մնա անպատասխան:

      0
  4. Աշխատողներ ունենալու դեպքում պետք է գրանցի ԱՁ, ինչպես նաև պետք է վճարի եկամտային հարկ և ուղարկի եկամտային հաշվետվություն: Աշխատելու է շրջանառության հարկով` 3.5 %, և ուղարկելու է շրջանառության հարկի հաշվետվություն եռամսյակը մեկ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *