Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ

Մերի.

Խնդրում եմ ինձ օգնել: Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի մեջ նախկինում կար տող, որտեղ գրվում էր, թե որքան նվազագույն եռամսյակային վճարումներ ես կատարել, հետևաբար հաշվետու տարվա եկամտահարկն այդքանով նվազեցվում էր, ապա նոր գրվում ստացված թիվը ենթակա է վճարման, իսկ նոր ձևում հաշվարկի նման տող չկա: Չգիտեմ` ինչ անել, եթե չգրեմ վճարված գումարի թիվը, վճարման ենթակա եկամտահարկը մեծ կլինի, իսկ թե որտեղ գրել, չեմ գտնում:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ

  1. Ոչ մի վճարում չեք գրում, այլ ընդամենը հաշվարկը, իսկ վճարված նվազագույն հարկը հաշվանցվում է Հարկայինի կողմից, իսկ հաշվարկները դուք պահեք:

  2. Հիմա ումի՞ց կարող ենք իմանալ` գրենք, թե չգրենք ))) Այսօր ք. Եղվարդի հարկայինում չեն ընդունել 42-րդ տողը դատարկ հաշվետվությունը: Կենտրոնինը պահանջում է դատարկ թողնել, տվյալ տարվա վճարված նվազագույն եկամտահարկի գումարները չգրել, իսկ Եղվարդինը չի ընդունում, քանի որ գրված չէ: Ո՞վ պետք է պարզություն մտցնի այս հարցում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *