Ֆիզիկական ծավալների վերաբերյալ հաշվետվություն

Sofi.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք: Ես ֆիզիկական ծավալների վերաբերյալ հաշվետվությունը սխալ եմ ուղարկել, հասույթը գրել եմ ներառյալ ԱԱՀ, բայց այս հաշվետվության մեջ ճշգրտման ժամանակաշրջան չի նշվում, ի՞նչ անել: Նշեմ, որ հաշվետվություններս հանձնում եմ էլեկտրոնային տարբերակով:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Ֆիզիկական ծավալների վերաբերյալ հաշվետվություն

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
    Ո Ր Ո Շ ՈՒ Մ
    1 ապրիլի 2002 թվականի N 299
    քաղ. Երևան
    ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՈՒ ԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հավելված N 1
    ՀՀ կառավարության 2002 թվականի
    ապրիլի 1-ի N 299 որոշմամբ
    Կ Ա Ր Գ
    ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՓԱՍՏԱՑԻ ԳՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԻՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

    6. Հարկ վճարողները նշված հաշվետվությունները ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող երկրորդ ամսվա 20-ը ներառյալ կարող են ներկայացնել դրանց ճշտված հաշվարկները:

    0
  2. Բարև, Սոֆի ջան, բայց ո՞վ է ասում, որ դուք հաշվետվությունը սխալ եք ուղարկել: Վաճառքից առաջացած հասույթը` դա ներառյալ ԱԱՀ-ն էլ է: Եվս ճշտեք, ես ինքս օղու արտադրության հաշվապահ եմ և ֆիզ-ծավալների հաշվետվության այդ մասը լրացրել եմ վաճառքից առաջացած ևˊ ԱԱՀ, ևˊ ակցիզային հարկը, արդեն 6 տարի:

    0
  3. Հարգելի Հերմինե, դա գիտեմ, կարդացել եմ, ինձ մոտ սխալը 2010թ 4-րդ եռամսյակը և 2011թ 1-ին եռ. է, որ էլեկտրոնային տարբերակով նոր հաշվետվություններ ուղարկեմ համապատասխան ժամանակահատվածների կհամարե՞ն ճշգրտված, թե՞ դա ճիշտ չէ:

    0
  4. Հարգելի Սամվել, փաստորեն հասույթը նշվում է առանց ԱԱՀ, դա մի քանի հստակ աղբյուրներից եմ ճշտել:

    0
  5. [18] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում համապատասխան արտադրատեսակի (օգտակար հանածոյի) կամ ապրանքատեսակի իրացման շրջանառությունը` դրամներով (ներառյալ անուղղակի հարկերը):

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *