Ֆիզ. անձանց վճարված եկամուտների մասին տեղեկությունների վերաբերյալ

Anna.

Բարև ձեզ: Ես ունեմ մի հարց: Ընդամենը 1 կամ 2 ամիս աշխատած աշխատողին գրանցու՞մ են տարեկան ֆիզ. անձանց վճարված եկամուտների մասին տեղեկանքում: Եվ քանի՞ ամիս պետք է աշխատի աշխատողը, որ ներառվի այդ ցուցակի մեջ: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ֆիզ. անձանց վճարված եկամուտների մասին տեղեկությունների վերաբերյալ

  1. Այո, այդ տեղեկության մեջ ներառվում են տարվա ընթացքում ֆիզ. անձանց վճարված եկամուտների մասին տեղեկություններ, անկախ նրանից, թե քանի անգամ է եկամուտ վճարվել:

    0
  2. Սակայն…
    Եկամտահարկի մասին օրենք, հոդված 37. Տեղեկություններ ներկայացնելը

    Անվանական տեղեկություններ չեն ներկայացվում, եթե ֆիզիկական անձանց վճարված եկամուտները չեն գերազանցում սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված չափի 12-ապատիկը:

    0
  3. Անվանական տեղեկություններ չեն ներկայացվում, եթե բոլոր ամիսներին եկամտահարկ չի առաջացել, եթե թեկուզ 1 ամսում առաջացելա, ուրեմն ներառվում է:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *