Ֆիզ. անձը մեքենաներ է վաճառում

Լուիզա.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք ինձ: Ֆիզ. անձը մեքենաներ է վաճառում առանց հարկային գրանցման: Որպեսզի չտուգանվի, ի՞նչ հարկ է վճարելու իր վաճառքից և ինչպե՞ս է հաշվարկվելու այդ հարկը: Ֆիզ. անձը չի ցանկանում գրանցվել հարկային դաշտում: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ֆիզ. անձը մեքենաներ է վաճառում

    1. Շնորհակալություն ուղղության համար, սակայն ինձ համար անհասկանալի է նաև` ինչպես է որոշվելու գանձվող գումարը, նաև հարկվելու՞ է եկամտահարկով, թե՞ ոչ:

      0
  1. Հարգելի Լուիզա, այստեղ փաստորեն ստացվում է, որ ֆիզ. անձը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ առանց հարկային մարմիններում հաշվառվելու (տես “Հարկերի մասին” օրենքի 26-րդ հոդված): Եթե ցանկանում է չտուգանվել, պետք է գրանցվի որպես ԱՁ կամ հիմնադրի ՍՊԸ: ԱՁ գրանցվելու դեպքում, իհարկե, յուրաքանչյուր տարվա վերջում կհաշվարկվի եկամտահարկ (նաև սոցիալական վճար):

    Եթե չգրանցվի, ապա եկամտահարկի մասով շրջանառությունը կհաշվարկվի` կիրառելով “Հարկերի մասին” օրենքի 22 հոդվածը, իսկ ԱԱՀ մասով` “ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում ԱԱՀ վճարողների կողմից իրականացվող սույն օրենքի 6 հոդվածով սահմանված բոլոր գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքը (շրջանառությունը), եթե օրենքով այլ բան չի նախատեսված:” և ” ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորականի համեմատ կիրառվում են գործարքի իրական արժեքից 20 և ավելի տոկոսով ցածր գներ (մասնակի հատուցում), հարկման օբյեկտ է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող՝ սույն օրենքին համապատասխան որոշվող մեծության (գործարքի արժեքի, վճարի վարձատրության, պարգևի կամ այլ դրամական հատուցման մեծության), իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման պայմաններում գործող այլ հարկ վճարողի կողմից համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծության (գործարքի իրական արժեքի) 80 տոկոսը կազմող մեծությունը”:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *