Ֆ10 անհատական ընթացիկ հաշվետվության վերաբերյալ

Նառա.

Բարև ձեզ: Հղիության և ծննդաբերության արձակուրդը վճարել եմ ամբողջությամբ ապրիլ ամսում 350.000 դրամ, ապա Ֆ10 անհատական ընթացիկ հաշվետվության մեջ սոցվճարի հաշվին կատարված ծախսերը նշեմ 2 ծածկագիրը միայն ապրի՞լ ամսում, թե՞ բաժանեմ ըստ ամիսների (ապրիլ-սեպտեմբեր), բայց նա ստացել է այդ ամբողջ գումարը ապրիլ ամսում, իսկ օրերի սյունակում նշեմ աշխատանքայի՞ն, թե՞ օրացուցային օր: Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Ֆ10 անհատական ընթացիկ հաշվետվության վերաբերյալ

  1. Եթե ապիրլին եք վճարել, ուրեմն 2 ծածկագիրը նշում եք միայն ապրիլ ամսվա տողում, իսկ օրերի սյունակում նշում եք աշխատանքային օրերը, եթե արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում եղել են նաև տոնական` ոչ աշխատանքային օրեր, ապա դրանք ևս հաշվի է առնվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակ, այսինքն այդ ժամանակահատվածի շաբաթ և կիրակի օրերն եք միայն հանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *