Արսեն․
Բարև ձեզ։
Խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցը․
Մեր կազմակերպությունում առկա են 2022 թվականից մնացած կրեդիտորական և դեբիտորական պարտքեր (կախված մնացորդներ)։ Դրանք չեմ կարող ճանաչել որպես անհուսալի պարտք, քանի որ գումարները գերազանցում են 300,000 դրամը։
Կարո՞ղ եք հուշել, թե ինչ հաշվապահական թղթակցություններ պետք է տամ, որպեսզի այդ գումարներն արտացոլվեն արտահաշվեկշռային հաշվում կամ պահուստային ֆոնդում։
Ներկայումս մնացորդները կախված են 224 և 5231 հաշիվներում։
Կանխավ շնորհակալություն պատասխանելու համար։

Եթե կրեդիտորական պարտքը 3 տարուց ավելի վաղեմություն ունի, ապա այն պետք է դուրս գրված լիներ և ճանաչվեր որպես եկամուտ (հասույթ)։
Ինչ վերաբերում է դեբիտորական պարտքին, ապա եթե ժամանակին կասկածելի պարտքերի պահուստ չի ձևավորվել, այն որպես ծախս ճանաչել հնարավոր չէ։ Այդ դեպքում կարելի է միայն պարտքը ներել և հանել հաշվառումից, սակայն հարկային նպատակներով ծախս չի ճանաչվի։
առաջինը. կրեդիտորական և դեբիտորական պարտքերի պահուստաֆոնդ եթե վարում եք ու շահութահարկի դաշտում եք, կարող եք ըստ վարման կարգի անհուսալի ճանաչել,
Եթե աշխատում եք ընդհանուր հարկման դաշտում և պայմանագրով սահմանված ժամկետից անցել է մեկ տարի, ապա կրեդիտորական պարտքը, հարկային հաշվառման նպատակով, համարվում է անհուսալի և այդ տարում (երբ դարձել է անհուսալի) միանում է համախառն եկամտին: Ֆինանսական հաշվառման առումով կարող եք պարտքը դուրս չգրել, իսկ եթե ուզում եք դուրս գրել նաև ֆինանսական հաշվառման առումով կարծում եմ կարելի է ձևակերպել՝ Դտ 5231 Կտ 6146 և հաշվառել արտահաշվեկշռում Դտ 999 Կտ 942: Դեբիտորական պարտքերը կարծում եմ կարելի է ձևակերպել Դտ 7148 Կտ 224 և տանել արտահաշվեկշիռ Դտ 941 Կտ 224: