Անտոկոս փոխառություն

Հայարփի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե հիմնադիրը անտոկոս փոխառություններ է տալիս իր կազմակերպությանը (շրջհարկով աշխատող) և վերջում չի կարողանում մարել, արդյո՞ք հարկային պարտավորություններ է առաջանում և ինչպիսի՞։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Այսինքն՝ տալիս է փոխառություններ ու հետ չի ստանում, այդ դեպքում հարկային պարտավորություններ չեն առաջանում, եթե գրավոր հիմքերը կան, սակայն ֆինանսական կառավարման խնդիրներն են սրվում:

հայարփի
հայարփի
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Այո տալիս է տարվա մեջ 10մլն ից ավել որպեսզի վարձավճարի ելքերն անենք և կուտակվում է չմարվելու պատճառով, գրավոր հիմք՝ կնքված երկարաժամկետ փոխառության պայմանագրերն են յուրաքանչյուրը 5 տարով։Բայց 5 տարի անց էլ չի մարվի այդ հսկայական գումարները։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  հայարփի

Կրկնում եմ՝ ֆինանսական կառավարման խնդիրներն են սրվում, պետք է արդեն հետևություններ անեք ու որոշում կայացնեք հետագայի հաշվով։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Շրջհարկի դաշտում աշխատող ՍՊԸ համար անհուսալի կրեդիտորական պարտքը եկամուտ չի դիտվելու։

հայարփի
հայարփի
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Շնորհակալ եմ շատ