ՀՀ աշխատանքային օրենսգրքում դեռևս 2015թ. կատարված և 2017թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած փոփոխության համաձայն` աշխատանքի ընդունվելիս գործատուին աշխատանքային գրքույկ ներկայացնելու պարտադիր պահանջը դադարեցվեց:
Նույն օրենքի համաձայն` գործատուն պարտավոր է 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն) աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով: Գրքույկները ծառայությունից հետ ստանալուց հետո գործատուն դրանք հանձնելու է աշխատողներին:
Շուրջ 550,000 աշխատողների աշխատանքային գրքույկներից ներկայումս թվայնացվել է (սկանավորվել է) ավելի քան 260,000 աշխատանքային գրքույկ:
2018 թվականի հոկտեմբերի 25-ին կայացած նիստում Կառավարությունն հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով 1 տարով երկարաձգվեց աշխատանքային գրքույկները ծառայություն ներկայացնելու` գործատուի համար սահմանված ժամկետը:
Մանուկ Շեմսյան on Հաշվապահական խնդիր: “Ներկայացնում եմ մեր արհեստական բանականությամբ աշխատող հաշվապահի պատասխանը. Բացեք հղումը, փորձեք. https://chat.openai.com/g/g-NR9SIk18j-hashvapah Երբ մեկ ավտոմեքենան պոկանակվում է նմանատիպ մեկ այլ…” Apr 17, 18:56
Nerses on ԱՁ համարվել է ԱԱՀ վճարող: “Եթե հայտ չեք ներկայացրել շրջհարկով աշխատելու համար համակարգը ավտոմատ գցում է ԱԱՀ-ի դաշտ։ Այս տարի ստիպված ԱԱՀ-ով պետք է աշխատեք,…” Apr 17, 17:10
Մանուկ Շեմսյան on Ակցիզային հարկի հաշվարկ: “Բարև Ձեզ, Սոնա։ Ակցիզային հարկի հաշվարկը մրգային օղիների համար, եթե համաձայն եք շահագործվող սպիրտի ծավալին և սպիրտայնության աստիճանին, հետևյալ կերպով…” Apr 17, 16:34
Արմինե on Հանրային հատվածի հաշվապահի որակավորում: “ամեն դեպքում մեր հետևորդներից եթե կլինեն մարդիկ որ ունեն, խնդեմ ուղարկեք վերը նշված էլ հասցեին։ կանխավ շնորհակալ եմ” Apr 17, 15:31
Accountant.am կայքը գործում է 2009թ-ից։ Կայքը նախատեսված է հաշվապահների և գործարարների համար, ովքեր այստեղ կգտնեն հաշվապահական և հարկային ոլորտներին վերաբերող օգտակար տեղեկատվություն և քննարկումներ կծավալեն իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։ Accountant.am կայքում նյութերը, հոդվածները և դրանց մեկնաբանությունները հրապարակվում են կայքի մասնակիցների կողմից։ Այդ նյութերը, հոդվածները և դրանց մեկնաբանությունները կրում են բացառապես տեղեկատվական բնույթ։ Կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերում, հոդվածներում և դրանց մեկնաբանություններում տրամադրված տեղեկատվության ստույգության, արժանահավատության, ինչպես նաև այդ տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար հորդորում ենք դիմել համապատասխան ոլորտի մասնագետին։
ՀՀ աշխատանքային օրենսգրքում դեռևս 2015թ. կատարված և 2017թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած փոփոխության համաձայն` աշխատանքի ընդունվելիս գործատուին աշխատանքային գրքույկ ներկայացնելու պարտադիր պահանջը դադարեցվեց:
Նույն օրենքի համաձայն` գործատուն պարտավոր է 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն) աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով: Գրքույկները ծառայությունից հետ ստանալուց հետո գործատուն դրանք հանձնելու է աշխատողներին:
Շուրջ 550,000 աշխատողների աշխատանքային գրքույկներից ներկայումս թվայնացվել է (սկանավորվել է) ավելի քան 260,000 աշխատանքային գրքույկ:
2018 թվականի հոկտեմբերի 25-ին կայացած նիստում Կառավարությունն հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով 1 տարով երկարաձգվեց աշխատանքային գրքույկները ծառայություն ներկայացնելու` գործատուի համար սահմանված ժամկետը:
Աղբյուրը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն