Աշխատանքային ստաժի ստուգում

Գայանե․

Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ ինչպե՞ս կարող եմ ստուգել, թե իմ աշխատանքային ստաժն ինչքան է։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Պետք է անհատական կարգով գրավոր դիմեք միասնական սոցիալական ծառայություն,

Գայանե

Եթե Ձեր աշխատած տարիների համար ունեք աշխատանքային գրքույկ, ապա կարող եք հաշվարկել նա և ինքնուրույն՝ ստոր և ներկայացված օրենքի նշված կետի համաձայն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 5 մայիսի 2011 թվականի N 665-Ն
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ օրենք) կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու, դրանում աշխատանքային կամ այլ գործունեության առանձին տեսակներ հաշվառելու կանոնները:

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
2. Աշխատանքային ստաժում հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունելուց մինչև ազատելու օրն ընկած ժամանակահատվածները, այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակահատվածները:
3. Ստաժում հաշվարկվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիսը, օրը, այնուհետև գումարվում, ընդ որում, յուրաքանչյուր 30 օրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը մեկ լրիվ տարի:
4. Կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ (տարի, ամիս, օր) մինչև 6 ամսվա (180 օրվա) ժամանակահատվածը չի հաշվառվում, իսկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:
5. Աշխատանքային ստաժում հաշվարկվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածները համընկնելու դեպքում հաշվառվում է դրանցից մեկը:
6. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակելիս 35 տարվա աշխատանքային ստաժը հաշվարկվում է սույն կանոնների 4-րդ կետով սահմանված կարգով:
7. Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմի անդամների, բորտօպերատորների և բորտուղեկցորդների երկարամյա ծառայության աշխատանքային ստաժը հաշվարկվում է փաստացի թռիչքային ժամերն օրենքի 30‑րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված թռիչքի ժամերի (համապատասխանաբար 20-ի և 12-ի) վրա բաժանելու միջոցով:
8. Քաղաքացիական ավիացիայի աշխատողների երկարամյա ծառայության աշխատանքային ստաժը (տարիներով) հաշվարկվում է ծառայության լրիվ ամիսների թիվը տասներկուսի բաժանելու միջոցով:

Nerses

Այո, դիմեք Սոցիալական։