Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Liparit
Liparit
10 տարի առաջ

Այո, Դուք իրավունք ունեք ընդունել վարձու աշխատող, ինչի ԱՎՈՒՄ-ի հարկումն լինելու է “Եկամտային Հարկի մասին” օրենքով:

Իսկ Վիճ. վարչություն պետք է ներկայացնել համապատասխան հաշվետվություն, թե գործունեության վերաբերյալ, թե աշխատողների վերաբերյալ, եթե վերջինիս կողմից գրանցված եք:

Կարեն
Կարեն
10 տարի առաջ

Հարգելի Վիկա, եթե Դուք արտոնագրային վճար վճարող եք համարվում “Արտոնագրային վճարների մասին” ՀՀ օրենքի հավելված 1-ի համաձայն, ապա վարձու աշխատող չեք կարող ունենալ: “Արտոնագրային վճարների մասին” ՀՀ օրենքի հոդված 4, կետ 3.

3. Արտոնագրային վճար վճարողներ չեն կարող համարվել այն ֆիզիկական անձինք`

1) որոնք իրենց գործունեության իրականացման համար օգտագործում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը:

Լիպարիտը, իմ կարծիքով, նկատի ունի հավելված 7-ով արտոնագրային վճար վճարող լինելու դեպքը:

Vika
Vika
10 տարի առաջ

Շնորհակալություն պատասխանների համար:

Լիլյա
Լիլյա
9 տարի առաջ

Լիպարիտ, թույլ տվեք չհամաձայնել։ Ռեստորանը արտոնագրային հարկով է և ինչպե՞ս կարող է վարձու աշխատող չունենալ։