Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
14 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Ոչ, POS տերմինալի առկայությունը թեկուզ մարզերում պարտադիր չէ, եթե նոր սերնդի ՀԴՄ կիրառող եք, տարեք սարքը ձեր սպասարկող կազմակերպությանը ու թող քարտերից վճարումներ ընդունելու մեքենայի ֆունկցիաները ակտիվացնեն: Եթե ցանկանում եք նաև առանձին POS տերմինալ ունենալ, ունեցեք, իրար չեն խանգարելու:

Արմինե
Արմինե
4 տարի առաջ

Հուլիսի մեկից միայն աշխատավարձի փոխանցումնե՞րն են պարտադիր, POS-ի առկայությունը տնտեսվարողի ցանկությունն է։

Nerses
Nerses
4 տարի առաջ

Այո, էականը գործարքն անկանխիկ կատարելն է։

Արմինե
Արմինե
4 տարի առաջ
Ի պատասխան  Nerses

Ներսես ջան, գործարք – ի նկատի ունեք աշխատողների աշխատավարձի փոխանցու՞մը։

Nerses
Nerses
3 տարի առաջ
Ի պատասխան  Արմինե

Եթե Երևանում եք գործունեություն իրականացնում՝ աշխատավարձը վճարվելու Եք պարտադիր անկանխիկ։

Գայանե
Գայանե
3 տարի առաջ
Ի պատասխան  Արմինե

Հոդված 6.Աշխատավարձի, կենսաթոշակի և այլ վճարումների կանխիկ ձևով վճարման սահմանափակումները  
1. Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից: Հաշմանդամության կարգ ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նրա աշխատավարձը կարող է վճարվել կանխիկ ձևով:

Լիլիթ
Լիլիթ
4 տարի առաջ
Ի պատասխան  Nerses

Եթե ծառայություն է մատուցվում 10 000֏,և ունի հդմ, չի՞ կարող ստանալ և տրամադրել ՀԴՄ կտրոն։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

ԱՆ ԿԱՆԽԻԿ   ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ   ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ Հոդված 4.Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների կողմից անկանխիկ ձևով գործարքների իրականացումը  
1. Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների վճարման, փոխառությունների տրամադրման և ստացման գործարքների, եթե դրանց մի կողմը ֆիզիկական անձ է, դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից, եթե սույն օրենքով և այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր և այլ բացառություններ նախատեսված չեն: Բացառություն են կազմում նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից մանրածախ առևտրում սահմանված կարգով դուրս գրված՝ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվով ձևակերպված ապրանքների ձեռքբերման գործարքները, որոնց դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը չի կիրառվում:

Knarik
Knarik
4 տարի առաջ

POS տերմինալ ունենալը պարտադիր է, և սահմանված է տուգանք 300 000 դրամ չունենալու դեպքում:

Lana
Lana
4 տարի առաջ
Ի պատասխան  Knarik

Հարգելի Քնարիկ, որ խնդրեմ Ձեր գրածի հմքը կնշե՞ք:

Արմինե
Արմինե
3 տարի առաջ

Նոր սերնդի հդմ ունենք, բայց POS ֆունկցիան միացված չէ, գեղեցկության սրահը գտնվում է մարզում, հուլիսի մեկից պարտադի՞ր է POS ֆունկցիան ակտիվացնել։

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Արմինե

Ցանկալի է ակտիվ լինի, կարող է քարտից էլ վճարողներ լինեն, սակայն դրա համար բանկում տնտեսվարողի անվամբ հաշիվ պետք է բացված լինի, որ մուտքերը գնան հաշիվ։

Արմինե
Արմինե
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալություն Տիգրան ջան, մեզ գցել էին շփոթության մեջ, ասել էին բացի աշխատողների աշխատավարձը անկանխիկ վճարելուց դա նույնպես պարտադիր է դարձել։

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Արմինե

Այո, պարտադիր է դարձել անկանխիկի օրենքի հ. 9,