Արդյո՞ք պետք է ազատել աշխատողներին, եթե հունվարին չեն աշխատելու

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եվս խորհրդի կարիք ունեմ: Հասարակական կազմակերպությունը 1 տարվա ծրագիրը ավարտեց՝ պետական ծրագիր էր: Մյուս ծրագիրը՝ էլի պետական, շահել է, սակայն փետրվարի 1-ից է ծրագիրը: Հիմա հարց. աշխատողները, եթե հունվար ամսին չեն աշխատելու՝ ազատեմ դեկտեմբերի 31-ով, նորից ընդունեմ փետրվարի 1-ից, թե՞ հունարին կարող եմ զրոյական հաշվետվություն տալ: Ի՞նչ ձևակերպեմ աշխատողների պահով, եթե թողնեմ: Նկատի ունեմ իրենց հաշվին արձակու՞րդ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Ավելի լավ է գրեք իրենց հաշվին արձակուրդ կամ չվճարվող, որպեսզի պահումների հաշվով հարկադիր պարապուրդի վճարի ու դրա հետ կապված պահումների խնդիր անտեղի չառաջանա:

Tigran
Tigran
5 տարի առաջ

Գրեք կամ 11-29-ը, կամ 11-30-ը, եթե վեցօրյակ է, այդպես կլինի 15-18 օր, ամբողջ ամիսը մի գրեք:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Ազատեք, երբ գործունեությունը սկսեք կգրանցեք:

Գայանե
Գայանե
5 տարի առաջ

Ազատեք, երբ նորից կսկսվի աշխատանքը՝ կգրանցեք։