Արտասահմանյան ընկերությունները հետաքրքրություն են հանդես բերում Հայաստանի կենսաթոշակային ակտիվների նկատմամբ

«Արդեն կան արտասահմանյան ընկերություններ, որոնք ցանկություն են հայտնել դառնալ կենսաթոշակային ակտիվների կառավարող, քանի որ նրանց հետաքրքրել է մեր շուկան»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ֆինանսների նախարարության կառավարման պետ Կարեն Թամազյանը հունիսի 18-20-ը Ծաղկաձորում տեղի ունեցած սեմինարի շրջանակներում, որը նվիրված էր կենսաթոշակային բարեփոխումներին: Նրա խոսքերով, արտասահմանյան ընկերությունների շարքում կան բալթիական և սկանդինավյան երկրների, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայի երկրների ներկայացուցիչներ:

Սեմինարի կազմակերպիչներն են ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության կենսաթոշակային և աշխատանքային շուկայի բարեփոխման ծրագիրը, ԵՄ խորհրդատվական խումբը և ՀՀ կառավարության աշխատանքային խումբը:

Ինչ վերաբերվում է հայկական ընկերություններին, ապա նրա կարծիքով, նրանք հնարավորություններ ունեն, բայց «կախված է նրանից, թե ինչ միջոցներ և կադրեր ունեն ընկերություններն այսօր, որպեսզի կարողանան ապահովել համապատասխան ներդրումներ»: Միաժամանակ, Կարեն Թամազյանն ասաց, որ կենսաթոշակային ակտիվները կառավարելու համար հայակական ընկերությունները պետք է 2-3 մլն դոլարի ներդրումներ իրականացնեն:

Սեմինարի ընթացքում Կարեն Թամազյանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագիծը, որի նպատակն անձանց ապահովումն է, որոնք աշխատանքային գործունեության ընթացքում կուտակային կենսաթոշակային վճարումներ են իրականացնում, եկամուտ ստանալու հնարավորությունը, որն ուղիղ կապ է ապահովում իրականացվող վճարումների և ստացած կենսաթոշակի չափի միջև: Բացի դրանից, օրինագծում նշվում են դրույթներ, որոնք երաշխավորում են այդ ակտիվների ապահովությունը և դարձելիությունը և դրանք ստանալու և ժառանգելու գործընթացը:

Հայաստանը 2011-ից նախատեսում է անցում կատարել կամավոր կուտակային կենաթոշակային համակարգի, իսկ 2014-ից` պարտադիրի:

Ինչպես նշել է Թամազյանը, համաձայն օրինագծի, կանոնադրական կապիտալը պետք է լինի 500 մլն դրամից ոչ քիչ:

Արտասահմանյան ընկերությունների հետաքրքրությունը բարձրացնելու համար ՀՀ ԿԲ-ը նախատեսում է համաժողով կազմակերպել, որի ընթացքում մանրամասն ներկայացվելու են կառավարիչների գործունեության հիմքերը և Հայաստանում առկա պոտենցիալը:

Իր հերթին, ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը հաստատեց այն փաստը, որ Հայաստանում կան մոտ 10 ներդրումային ընկերություններ, և նրանցից 2-3-ը «անհամբերությամբ սպասում են այդ օրինագծի ուժի մեջ մտնելուն»: Նա նաև հաղորդեց, որ այդ օրինագիծը USAID աջակցությամբ արդեն թարգմանվել է անգլերեն, որը նույնպես խթանելու է արտասահմանյան ընկերությունների շահագրգռվածությունը և առողջ մրցակցություն է ստեղծելու այս ոլորտում:

Աղբյուր` panarmenian.net

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
0 Մեկնաբանություն
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները