ԱՕ փոփոխությունների վերաբերյալ

Geghecik.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ ասեք, ի՞նչ պետք է անեմ, ելնելով ԱՕ փոփոխություններից, մենք պետք է վեցօրյայից անցնենք հնգօրյա աշխատանքային շաբաթի, սակայն ըստ 142 հոդվածի 3-րդ կետի ծանուցումից (օգոստոսի 2) 2 ամիս հետո կարող ենք անցնել հնգօրյա աշխ. շաբաթի, իսկ ինչպե՞ս վարվել օգոստոս, սեպտեմբեր ամիսներին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Պիտակներ՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արսեն

Գեղեցիկ ջան նախ ասեմ նույն հոդվածի 2 կետով ասվում է, որ Աշխատողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ` երկու հանգստյան օրով: Հանրակրթական համակարգի աշխատողների համար կարող է սահմանվել վեցօրյա աշխատանքային շաբաթ մեկ հանգստյան օրով, եթե աշխատանքները հնարավոր չէ կազմակերպել հնգօրյա աշխատանքային շաբաթով:

Նույն Օրենքի Հոդված 12. Աշխատանքային օրենսդրության գործողությունը ժամանակի մեջ
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն սույն օրենսգրքով, այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ նորմատիվ իրավական ակտով նախատեսված դեպքերում: Հետադարձ ուժ չի կարող տրվել գործատուների կամ քաղաքացիների իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգը սահմանող կամ խստացնող, գործատուների կամ քաղաքացիների գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:

տվյալ պարագայում հետադարձ ուժը չի գործում դուք աշխատելու եք 5 օրյա ռեժիմով
առանց 2 ամիս շուտ աշխատողին ծանուցելու

Հայկ

Գեղեցիկ ջան, կարո՞ղ ես գլխ.հաշվապահի աշխ. պայմանագիր ինձ ուղարկել: Շատ շնորհակալ եմ: hh_poghosyan շնիկ mail.ru

Anna

Կարող եմ քեզ հարց ուղղել Հայկ,իսկ ինչ որ հրաման կամ համաձայնագրեր աշխատողներին պետք են չէ տեղյակ պահելու համար և օրինակ կարող ես ասել ինչ ամսաթվով նախընտրելի է գրել.