Գովազդով զբաղվող ԱՁ-ն որպես միկրո

Անի․

Բարև, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. գովազդով զբաղվող ԱՁ-ն կարո՞ղ է արդյոք աշխատել միկրոյի դաշտում: Շնորհակալ եմ նախապես։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

ոչ,օրենքով չի թույլատրվում,

Անի
Անի
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ

Արթուր
Արթուր
3 տարի առաջ

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`

․․․

2) խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, բժշկական, ատամնատեխնիկական ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ կատարողները, Երևան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները (բացառությամբ Օրենսգրքի հավելված 3-ով նախատեսված՝ զբոսաշրջային տների միջոցով մատուցվող՝ հյուրանոցային ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ոլորտի գործունեության), ինչպես նաև սույն ենթակետում նշված աշխատանքներին կամ ծառայություններին համանման այլ աշխատանքներ կատարողները կամ ծառայություններ մատուցողները

Եվա
Եվա
3 տարի առաջ

ոչ, չի կարող

Գայանե
Գայանե
3 տարի առաջ

Գովազդով զբաղվող ԱՁ-ն չի կարող աշխատել միկրոյի դաշտում: