#գործկա Այլոֆթ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Այլոֆթ ՍՊԸ
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մելքումովի փող. 11/2
Հեռախոս՝ 096234500
Էլ. փոստ` hr շնիկ iloft.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-օպերատոր
Աշխատանքի նկարագրություն՝ Ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով զբաղվող կազմակերպությանն անհրաժեշտ են հաշվետարներ հետևյալ գործառույթներն իրականացնելու նպատակով։
Պարտականություններ՝
– Գործընկերների տվյալների մուտքագրում ՀԾ ծրագիր
– Վաճառքների ձևակերպում ՀԾ ծրագրում
– Պահեստի ապրանքների մուտքի և ելքի վարում
– Պահեստի շարժի ապահովում և անհրաժեշտ պահեստային մնացորդների վերահսկում
– Հաշվետվությունների ներկայացում:
Պահանջվող հմտություններ՝
– Բարձրագույն կրթությունը տնտեսագիտության կամ հաշվապահության ոլորտում պարտադիր է
– ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն
– Համակարգչային գիտելիքներ՝ MS Excel-ի լավ իմացություն
– ՀԾ ծրագրերի լավ իմացությունը պարտադիր է /ՀԾ վաճառքների իմացությունը ցանկալի է/
– 2 տարվա աշխատանքային փորձը պարտադիր է
– Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
– Սթրեսակայունություն
– Պատասխանատվության զգացում
– Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն:
Աշխատավարձ՝ սկսած 100 000 դրամից
Այլ նշումներ՝
Աշխատաժամեր՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, 09:00-18:00-ն: Հաստիքին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել hr շնիկ iloft.am էլ. փոստին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ