Դրոշմանիշային վճարի վերաբերյալ

Բարև Ձեզ։

Եթե ես անհատ ձեռնարկատեր եմ և հունվարի 29-ից դադարեցում եմ տալու իմ գործունեությունը անորոշ ժամկետով՝ միևնույն է պե՞տք է վճարեմ 18 000 դրամ դրոշմանիշային վճարը 2021 թվականի համար։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Եթե 2020-ին իրացման շրջանառությունը ըստ իրացման շրջանառության հաշվետվության կազմել է մինչև 1 200 000 դրամ, ապա 2020-ի հաշվով պետք է վճարեք 18 000 դրամ դրոշմանիշային վճար։

Ալլա
Ալլա
5 տարի առաջ

2021թ համար դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա են համարվում`
ա. անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց եկամուտը,
բ. շրջանառության հարկի համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար դրոշմանիշային վճարի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներում արտացոլված իրացման շրջանառությունը,
գ. միկրոձեռնարկատիրության համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ արտացոլված իրացման շրջանառությունը,
դ. հարկման ընդհանուր համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար շահութահարկի հաշվարկում արտացոլված համախառն եկամուտը,
ե. հաշվետու տարվա ընթացքում մեկից ավելի հարկման համակարգերում գործելու դեպքում սույն կետում նշված համապատասխան հաշվարկման բազաների հանրագումարը:»:

Arev_Sergoyan
Arev_Sergoyan
5 տարի առաջ

Իմ հարցը կայանում է նրանում, որ ես 2021-ին աշխատել եմ ընդամենը 1 ամիս` միայն հունվար ամիսը, գործունեությունը դադարեցնում եմ, չնայած դրան միևնույն է ամբողջ տարվա համար պետք է վճարեմ ? Չվճարելու դեպքում ինչ հետևանքներ են լինում ?

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Arev_Sergoyan

Այո, գործունեությունը դադարեցնելու դեպքում էլ ամբողջ տարվա համար պետք է վճարեք 18000-ը: Չվճարելու դեպքում կանցնեն հարկադիր գանձման սակայն մյուս տարի, ոչ այս տարի:

Գայանե
Գայանե
5 տարի առաջ

Գործունեությունը դադարեցնելու համար ամբողջ տարվա համար պետք է վճարեք 18 000 դրամը։

karine
karine
5 տարի առաջ

Անկախ դադարեցնելուց պետք է վճարեք 1 800 դրամ։