27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 մեկնաբանություն
Tigran
Tigran
10 ամիս առաջ

որոշ փոփոխություններ են լինելու առողջության վճարների հետ կապված, շուտով կհրապարակվի,

Վահագն
Վահագն
10 ամիս առաջ

Չհասկացա դրոշմանիշային վճարի հետ կապված կարծես փոփոխության նպատակ չկա ԱՁ-ի համար, այսինքն և պետք է վճարեն 12960դրամ ապահովագրության վճար և դրոշմանիշային վճար նախկին դրույքաչափով?

Tigran
Tigran
10 ամիս առաջ
Ի պատասխան  Վահագն

ԱՁ-ի համար129600 դրամ ապահովագրության վճար տարեկան կամ ամսեկան 10800, եթե 2025-ին տարեկան շրջանառությունը եղել է 2 400 001 դրամ,
դրոշմանիշային վճար 12000 դրամ

Արման
Արման
10 ամիս առաջ

Կատարված փոփոխություններին կարող եք ծանոթանալ այս հղումով…

Լիլիթ
Լիլիթ
9 ամիս առաջ

Բարև ձեզ։ Կասեք միկրո ձեռնարկատեր ԱՁ-ն դրոշմանիշայինը վճար վճարու՞մ է։

Վլադիմիր
Վլադիմիր
9 ամիս առաջ
Ի պատասխան  Լիլիթ

Բարեվ ձեզ այո վճարում է

Լիլիթ
Լիլիթ
9 ամիս առաջ
Ի պատասխան  Վլադիմիր

Կարող եք հղումը տալ, որտեղ նշված է՞։ Շնորհակալություն

Ռուզաննա
Ռուզաննա
9 ամիս առաջ

Բարև Ձեզ,դրոշմանիշի վճարը ինչպես են վճարում,2025թ-ի դրույքաչափերը կասեք

Արթուր
Արթուր
6 ամիս առաջ

2025թ․ համար, անկախ հարկման համակարգից, ԱՁ համար առաջանում է պարտավորություն դրոշմանիշային վճարի գծով, որը ենթակա է վճարման մինչև 2026թ․ ապրիլի 20-ը, հետևյալ դրույքաչափերով․

– Մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 18 000 դրամ
– 2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 24 000 դրամ
– 6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 48 000 դրամ
– 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում – 120 000 դրամ

2026թ․ համար (որը ենթակա է վճարման մինչև 2027թ․ ապրիլի 20-ը), դրոշմանիշային վճարի դրույքաչափերը կփոխվեն․

– Մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 12 000 դրամ
– 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում – 120 000 դրամ

Դրոշմանիշային վճարն անհրաժեշտ է փոխանցել 900005001186 հաշվեհամարին։