Էսթեր․
Բարև Ձեզ։ ԵՏՄ ներմուծման ամսաթիվը նշել եմ հուլիսի 31, հուլիսի 30-ի փոխարեն, և հաշվետվությունների մեջ ընտրել եմ ԿԲ 30․07․2026 թ-ի RUB փոխարժեքը, գործարքը դեռ բերում է ենթակա է հաստատման, եթե ճշգրտեմ հայտարարագիրն ու հայտարարությունը, նշեմ ճիշտ փոխարժեքով հարկման բազա, և ապրանքի հաշվառման ամսաթիվը ճշտեմ, կցեմ փաստաթղթերը և բացատրագիր ուղարկեմ, բավարա՞ր է, գործարքի ամսաթիվը թույլ չի տալիս խմբագրել, թե՞ այլ տարբերակ կա։
բացատրագիր պետք չի ուղարկել , հանգիստ ճշտեք հայտարարագիրը,
Ճշտեցի, չհաստատեցին ամսաթվերի հետ կապված, հավանաբար պետք է 0-ական տալ, ու նորը ստեղծել։
Բարև Ձեզ։ Բարձրացված հարցը ահագին անհարմարություններ է բերում: Մարդիկ զրոյական են տալիս, հետո ճիշտը հանձնում են ու սկսում են խնդիրները տույժերի գանձման և այլ տեսքով: Վերջում բողոքարկման հանձնաժողով են դիմում, որ խնդիրը կարգավորվի: Բողոքարկման հանձնաժողովի որոշում կա, բայց ՊԴՖ ֆայլա չեմ կարողանում կցեմ: armenalixanyan@rambler.ru-ին մեյլ կամ վոտցապ ուղարկեք, որ կարողանամ ՊԴՖ-ը ուղարկեմ:
Բայց ժամկետի մեջ է, մինչև 20.08, ի՞նչ հիմքով կարող են տույժ կամ տուգանք սահմանել: