Երբ կրեդիտորական պարտք է մուտքագրված

Գայանե.

Շտապ հարց է:
Երբ կրեդիտորական պարտք է մուտքագրված,հետո այն մարվում է ավելի մեծ գումարով, այսինքն այն պետք է դեբետային մնացորդ ունենա, բայց քանի որ այն պասիվային հաշիվ է համակարգը թույլ չի տալիս մուտք անել 5211-2521: Ես մուտք եմ անում որպես կանխավճար 2242-2521: Հետո ինչպես 2242 և 5211 հաշիվները փակեմ,որ գործընկերների հաշվում կրկնակի ձևակերպում չլինի?

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Աննա
Աննա
15 տարի առաջ

Բարև Ձեզ Գայանե ջան դուք ամեն ինչ ճիշտ եք արել,թող եք 2242 հաշվի վրա ,հետ որ ապրանքի ձեռքբերում ձևակերպեեք երբ գործառնությունունով ձևակերպեք 216.1 դտ.- 5211 կտ.,հաջորդ գործառնությունը գրեք 5211դտ.-2242կտ.

Աննա
Աննա
15 տարի առաջ

Բարև Գայանե ջան!
Եթե 1C-ով եք աշխատում,ապա ճիշտ եք անում,որ տալիս եք կանխավճար (այսինքն`224.2-252.1):Ամսվա վերջում հաշիվները իրար փակում են,միայն պետք է անա-
լիտիկան ճիշտ տաք`այսինքն մատակարարարի անվանումը:Իհարկե կարող եք նաև 521.1-
252.1 տալ`փակելով նախկին պարտքը,իսկ մնացած տարբերությունը ձևակերպեք`224.2-
252.1:

Հայկ
Հայկ
15 տարի առաջ

Նման դեպքում փոխանցած ամբողջ գումարը ծևակերպեք որպես տրված կանխավճար, որից փակեք կտ. պարտքը: Օր.` կտ. պարտքը կազմում է 100,0, իսկ փոխանցել եք 150,0:
դտ. կտ.
216 521 100,0
224 252 150,0
521 224 100,0
կրկնակի ձևակերպում չկա, իսկ 50,0 մնաց կանխավճար:

Edmond
Edmond
15 տարի առաջ

ԴՏ 216 100,0
ԿՏ 521 100,0

ԴՏ 521 100,0
Դտ 224 50,0
ԿՏ 252 150,0