Էլեկտրոնային ստորագրության իրավունք ունեցող անձը գրանցված չէ կազմակերպությունում

Արման.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք էլեկտրոնային փաստաթղթերը ստորագրելու իրավունք ունեցող անձը պետք է պարտադիր գրանցված լինի կազմակերպությունում որպես աշխատակից: Եվ եթե ոչ, արդյո՞ք այդ դեպքում չի առաջանա չգրանցված աշխատողի խնդիր: Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Էլիս
Էլիս
9 տարի առաջ

Ոչ մի խնդիր չի առաջանում, բացարձակ:

Քնարիկ
Քնարիկ
9 տարի առաջ

Լիազորագրով ստորագրում են:

Արմինե
Արմինե
9 տարի առաջ

Տվյալ կազմակերպության տնօրենի հետ մոտեցեք Ձեր գրանցված ՀՏ, ներկայացրեք դիմում որպես լիազորված անձ և կարող եք ստորագրել հաշվետվությունները:

Լիլիթ
Լիլիթ
9 տարի առաջ

Ոչ, պարտադիր չէ, և խնդիր չի առաջանա:

Narine
Narine
8 տարի առաջ

Ես էլ ունեմ հիմա նման խնդիր: Գրանցված չեմ եղել, ուղղակի միայն լիազորագիր ունենալով` ստորագրել եմ հարկային հաշվետվություններ 3 ամիս շարունակ: Օրենքը հստակ չի կարգավորում, բայց հնարավո՞ր է արդյոք ինչ-որ ժամանակ հետո տվյալ ընկերությունը կանգնի պատասխանատվության առջև: Խնդրում եմ օգնել հասկանալ: