Ժամանակավոր անաշխատունակության մասին օրենք

Սիրանուշ.

Բարև ձեզ: Չե՞ք ասի, որտեղ կարող եմ գտնել ժամանակավոր անաշխատունակության մասին նոր օրենքը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նարեկ

Սիրանուշ ջան, եթե կուզեք, գրեք ձեր էլ. հասցեն, և ես կուղարկեմ ձեզ օրենքը:

Նունե

Կարող եք օգտվել http://www.arlis.am/ կայքից կամ ուղարկեք Ձեր հասցեն nune.1987 շնիկ mail.ru հասցեին, ես կուղարկեմ օրենքի վերջին տարբերակը:

Նելլի

Arlis-ում փնտրեք ՀՀ օրենքը Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին:ՀՕ-160-Ն

Հասմիկ

Փորձեք գրանցվել Taxinfo.am կայքում: Կիմանաք նախկինում հրապարակված, ինչպես նաև նոր օրենքների մասին:

Ջեմմա

Բարև ձեզ: Եթե դժվար չէ jemma-vagarshakyan շնիկ rambler.ru էլ. փոստին կուղարկեք ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին նոր օրենքը:

EvA

Հարգելի Սիրանուշ, Նելլիի նշած ՀՕ-160-Ն օրենքում փոփոխություններ են կատարվել, նայեք ՀՕ-123-Ն օրենքը, որն ուժի մեջ է 21.05.2011-ից:

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «և ոչ աշխատանքային» բառերը, իսկ 12-րդ հոդվածի 2-րդ մասը «իրականացնող» բառից հետո լրացնել «այլ» բառով:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 22. Նպաստները և միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը

1. Նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից (եկամտից):
Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) հնգապատիկը, ապա նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից` սույն հոդվածով սահմանված կարգով:
2. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված նպաստը:
Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, հաշվի է առնվում մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը:
Ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը:
Սույն մասի չորրորդ պարբերությամբ սահմանված` այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:
3. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա` օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը, բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացած եկամտի, տասներկուսի բաժանելու միջոցով:
4. Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:
5. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը բաժանվում է 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:
6. Նպաստը սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից, եթե`
1) սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից.
2) ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը պետական գրանցում է ստացել տվյալ տարվա ընթացքում կամ ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա ընթացքում եկամուտ չի ունեցել, սակայն կատարել է ամսական նվազագույն սոցիալական վճարներ.
3) վարձու աշխատողը չունի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված եկամուտ:»:

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում «5-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով, իսկ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հարկային մարմինը սույն մասով սահմանված տեղեկանքը տրամադրում է անձի` տեղեկանքի համար դիմելու օրվա դրությամբ հարկային և սոցիալական վճարների գծով ունեցած պարտավորությունները կատարելուց հետո:»:

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում «սխալը հայտնաբերելուց հետո`» բառերը փոխարինել «` սխալը հայտնաբերելուց հետո`» բառերով, իսկ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկանքով ներկայացված եկամուտը ստուգման արդյունքում կամ ճշտված հաշվետվության հիման վրա փոփոխվելու դեպքում ավել վճարված նպաստի գումարի հետպահումը կատարում է հարկային մարմինը, իսկ պակաս վճարած նպաստի գումարը վճարում է լիազոր մարմինը:
Ավել վճարված նպաստի գումարի հետպահումը կատարվում է, և պակաս վճարած նպաստի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հարկային մարմինը`
1) սոցիալական վճարների ճշտությանն ուղղված դեպքերում օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ժամանակ հսկողություն է իրականացնում գործատուների կողմից վարձու աշխատողներին նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման ճշտության նկատմամբ.
2) սույն օրենքով սահմանված դեպքերում իրականացնում է ավել վճարված նպաստի գումարի հետպահումը` այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկատվություն տրամադրելով լիազոր մարմնին:».
2) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկում, նշանակում և վճարում է ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստները, վարձու աշխատողին է տրամադրում սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի հինգերորդ պարբերությամբ սահմանված տեղեկանքը.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնին է տրամադրում անձնավորված տեղեկատվություն հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրված անաշխատունակության թերթիկների մասին:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքով սահմանված կարգով հաշվարկված և նշանակված (վճարված) հղիության և ծննդաբերության նպաստները մեկամսյա ժամկետում գործատուները և լիազոր մարմինը հաշվարկում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հղիության և ծննդաբերության նպաստները հաշվարկելու համար սահմանված կարգով:
Եթե սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա հաշվարկված` հղիության և ծննդաբերության նպաստի չափը բարձր է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքի հիման վրա հաշվարկված և նշանակված (վճարված) հղիության և ծննդաբերության նպաստի չափից, ապա տարբերությունը վճարվում է մեկամսյա ժամկետում` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Եթե սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա հաշվարկված` հղիության և ծննդաբերության նպաստի չափը ցածր է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքի հիման վրա հաշվարկված և նշանակված (վճարված) հղիության և ծննդաբերության նպաստի չափից, ապա հաշվարկված և նշանակված (վճարված) հղիության և ծննդաբերության նպաստի վերահաշվարկ չի կատարվում: