Արթուր.
Հաշվապահներ ջան, ինչպե՞ս է հաշվարկվում 1961 թվականին ծնված մանկապարտեզի դաստիարակի թոշակը, նա ստանում է մանկավարժական թոշակ 55 տարեկանից, աշխատել է 1980 թվականից մինչև 2002 թվականը: 1976-1980թթ. ստացիոնար սովորել է, այդ ուսանողական տարիներն է՞լ են համարվում ստաժ: Կանխավ շատ շնորհակալ եմ:
Նախ դա մասնակի կենսաթոշակ է:
Ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը ստաժում հաշվառվում է այդ հաստատության տված դիպլոմով (ատեստատով), վկայականով կամ այդ հաստատություն ընդունվելու և ավարտելու մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանքով: Դիպլոմի (ատեստատի), վկայականի հետ ներկայացվում է նաև առկա (ցերեկային) ուսման լրիվ դասընթացն ավարտելու մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք: Տեղեկանքներում նշվում են դրանք տալու օրը, ամիսը, տարեթիվը, անձի անունը, ազգանունը, հայրանունը, ուսումնական հաստատություն ընդունվելու և ավարտելու տարեթիվը, տարկետում ստացած լինելու դեպքում՝ տարկետման ժամանակահատվածի սկիզբը և վերջը: Տարկետում ստանալու հիմքերի բացակայության դեպքում տեղեկանքում նշվում է ուսումնական հաստատության տվյալ ֆակուլտետում առկա (ցերեկային) ուսման տևողությունը: Ուսման լրիվ դասընթացն ավարտած չլինելու դեպքում ընդունվում է դրա առանձին փուլերն ավարտելու մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք:
Ստաժում հաշվառվում է նաև ուսումնական հաստատության նախապատրաստական ֆակուլտետում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը:
Ասեք նաև՝ որտեղ է սովորել, դա այս հարցում կարևոր է:
Ակսել Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանն է ավարտել, հիմա ո՞նց պետք է հաշվարկվի ստաժը, ինչքա՞ն թոշակ կստանա ներկայիս օրենքով։
Առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սկսած 16 տարեկանից: Մանկավարժական ուսումնարանների դեպքում դիպլոմի (ատեստատի), վկայականի հետ առկա (ցերեկային) ուսման մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք է պահանջվում: Երբ կներկայացնեք դիպլոմը ու արխիվային տեղեկանքը ու հաշվի առնվի, կարող եք դիմել կենսաթոշակը վերահաշվարկելու համար:
Եթե աշխատանքային գրքույկում կան ուսումնական հաստատության կատարած պատշաճ գրառումներ մինչև 1992 թվականին ուսումնական հաստատություն ընդունվելու և ավարտելու մասին, ապա առկա (ցերեկային) ուսման մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք չի պահանջվում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 5 տարին:
Աշխատանքային ստաժում հաշվառվում է ուսումնական հաստատություն ընդունվելու տարվա սեպտեմբերի 1-ից մինչև պետական (ավարտական) հանձնաժողովի որոշման՝ դիպլոմում (ատեստատում, վկայականում) նշված օրն ընկած ժամանակահատվածը: Եթե դիպլոմում (ատեստատում, վկայականում) նշված չէ պետական (ավարտական) հանձնաժողովի որոշման օրը, ապա որոշման օր է համարվում ավարտական տարվա հուլիսի 1-ը:
Մասնակի կենսաթոշակի դեպքում դիպլոմը հաշվու՞մ են ստաժ առկա ավարտածի դեպքում, թե՞ միայն տարիքային կենսաթոշակի դեպքում:
Գրածս այս կանոնները ընդհանուր են:
Մերսի շատ:
Մասնակիի դեպքում ուսման տարիները չեն հաշվարկվում:
Մարինե ջան, ինչպե՞ս են հաշվարկվում տարիները տարիքային կենսաթոշակի համար 1961 թվականին ծնված անձի համար:
Եթե անձը միաժամանակ աշխատում է 2 տեղ, ապա ստաժը հաշվարկվում է երկու՞ տարի, թե՞ մեկ։
Աշխատանքային ստաժում հաշվարկվող աշխատանքային կամ այլ գործունեության (այդ թվում՝ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու) ժամանակահատվածները համընկնելու դեպքում հաշվառվում է դրանցից մեկը: