26/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Մարինե
Մարինե
6 տարի առաջ

Ոչ լրիվ աշխատաժամանակը կապ չունի: Վերցնում եք լրիվ աշխատած 12 ամիսների աշխատավարձերը, գումարում եք իրար ու բաժանում 12-ի, ստանում եք միջին ամսականը, որն էլ բաժանում եք 21-ի, եթե 5-օրյա աշխատանքային շաբաթ է, 6-օրյայի դեպքում՝ 24-ի: Դա էլ բազմապատկում եք 33.5-ի՝ չօգտագործված արձակուրդի օրերի թվով: Սա էլ գումարում եք այս 5 օրերի աշխատավարձին ու հանում հարկերը և պարտադիր վճարները:

Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի: