Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Նարինե
Նարինե
5 տարի առաջ

+

Նաիրա
Նաիրա
5 տարի առաջ

Taxservice համակարգում լրացնում եք 79 հաշվետվության ձևը, որտեղ պիտի լրացնեք տվյալ աշխատողի անձնական տվյալները և նշել մասնագիտությունը, պաշտոնը, ընդունման ամսաթիվը:

Tigran
Tigran
5 տարի առաջ

Հարկային հաշվետվությունների համակարգում լրացնում եք նոր աշխատողի գրանցման հայտը, ստորագրում ու ներկայացնում, եթե պետք է որ Ձեր ցանկալի օրվանից աշխատողը ձևակերպվի, ապա ներկայացրեք մինչև ժամը 2-ը: գրանցման հայտի ներկայացման հիման վրա պետք է ներկայացնել ամսական եկամտային հարկ, իսկ աշխատավարձի նվազագույն հայտարարագրվող չափը արդեն պետք է ելնեք նրանից, թե որ հարկման համակարգում եք գործում:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Մուտք եք գործում Tax.Forms համակարգ 79 ձև լրացնում տվյալները և ուղարկում:

Իննա
Իննա
5 տարի առաջ

Ընդունվողի գրավոր դիմումի հիման վրա հրամանագրում եք և հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում լրացնում եք թիվ 79 ձև, որտեղ նշում եք անձնական տվյալները, զբաղեցրած հաստիքը և աշխատանքի անցնելու ամսաթիվը:

karine
karine
5 տարի առաջ

Նախ նոր աշխատողի հետ կնքեք աշխատանքային պայմանագիր, հրամանագրեք և դրա հիման վրա հաշվետվությունների Ձեր էլեկտրոնային էջից մտեք ձև 79 հաշվետվության մեջ լրացրեք աշխատողի տվյալները, աշխատանքի սկիզբ և հաստիք։ Այն պետք է ստորագրեք և հանձնեք ՊԵԿ։

Anushik
Anushik
5 տարի առաջ

Կարող եք ուսումնասիրել «Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտի» ձևը հաստատելու մասին ՊԵԿ-ի 26 հունիսի 2012 թ. N 197-Ն հրամանը: