Posted in Այլ, Հարց ու պատասխան Ինչպե՞ս վարվել կանխավճարի հետ 11/02/2026 8 Comments on Ինչպե՞ս վարվել կանխավճարի հետ 190 Նարե․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել` եթե ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը ունի ստացված կանխավճարներ ԱՁ-ից, ով մահացել է, ի՞նչ պետք է անի նշված կանխավճարների հետ։ Կիսվել՝ Նման նյութեր՝ Ինչպե՞ս վարվել Արցախից ստացված կանխավճարների հետ Ինչպե՞ս վարվել ԱԱՀ-ի դեբետի հետ Ինչպե՞ս վարվել խոտանի հետ Շահութահարկի կանխավճարի հետ կապված ԱԱՀ հաշվարկման հետ կապված
խոսեք ժառանգների հետ, կարող է հետ վերադարձնեք, հիմք վերցրեք մահվան վկայականի պատճենը,
Խոսել ենք` գումարն իրենց պետք չէ, ԱՁ-ն փակված է և չի վերաբացվելու
եթե կրեդիտորական պարտքերի պահուստ վարում եք, կարող եք եկամուտ ճանաչել,
Չենք վարում։Այդ դեպքում չե՞նք կարող ճանաչել
կարող եք ճանաչել, բայց հիմքը ունեցեք,
Մահվան վկայականն արդեն ունենք, այսօր վերցրել ենք։ Խնդրում եմ նշել` այդ եկամուտը շահութահարկով հարկվելու է չէ՞
այո շահութահարկով հարկվելու է
Անչափ շնորհակալ եմ