Ինչպե՞ս տալ ձևակերպումը

Ալիսա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ օգնեք մի հարցում: ՀԾ ծրագրով եմ աշխատում , ինվոյսինգով դուրս գրված հաշիվները գրանցում եմ, բայց չգիտեմ՝ ինչպես հաշվային ձևակերպումը տալ, եթե անվճար ստացված դեղորայքը մատակարարում ենք այլ ԱԱՊԿ (առողջապահության ապահովման և պահպանման կենտրոն)-ին։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

եթե Կառավարության որոշումների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան համարվում է 0 դրամ, 
կամ
Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը, 
դտ 728 կտ 216,

Հռիփսիմե

Բարև՛ Ձեզ հարգելի հաշվապահներ։Խնդրում եմ օգնեք ձևակերպել հետևյալ գործառնությունները։

1.Հաշվեգրվել է հաշվետու ժամանակաշրջանի տոկոսային եկամուտը վաճառքի համար մատչելի երկարաժամկետ արժեթղթերի գծով 150.000։

2.Արտացոլվել է շահույթի բաժնեմասը բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ֆինանսական ներդրումների գծով։

3.Երկարաժամկետ տրամադրված փոխառություններին վերաբերող չվաստակած ֆինանսական եկամուտը հաշվեգրվել է ընթացիկ ժամանակաշրջանի եկամուտներին։

4.Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը վերագրվել է հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներին։

5.Վաճառվել են 6 ամիս մարման ժամկետ ունեցող պետական պարտատոմսերը։Դուրս է գրվել դրանց՝
ա)հաշվեկշռային արժեքը֊150.000,
բ)չվաստակված ֆինանսական եկամտի մնացորդը֊20.000։

6.Ճանաչվել է եկամուտը կարճաժամկետ պարտատոմսերի վաճառքից։

7.Ձեռք են բերվել այլ կազմակերպությունների բաժնետոմսերը,որոնց դիմաց տրամադրվել են ոչ նյութական ակտիվներ համաձայնեցված արժեքով։

8.Դուրս են գրվել հաշվեկշռից ոչ նյութական ակտիվները,որոնք տրամադրվել են այլ կազմակերպություններին որպես ներդրում կանոնադրական կապիտալում՝
Ա)սկզբնական արժեք֊1մլն,
Բ)կուտակված ամորտիզացիա֊100.000
Գ)հաշվեկշռային արժեք֊?

9.Ձևակերպվել է որպես ներդրումային գույք հաշվառվող շենքի իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը։

10.Ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսերը հաշվեգրվել են ժամանակաշրջանի ծախսերին։

Ցանկանում եմ համեմատել իմ կատարած ձևակերպումների հետ։Նախապես շնորհակալ եմ։

Last edited 1 տարի առաջ by Հռիփսիմե