Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր

Լիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարծում եմ՝ լսած կլինեք, որ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները պետք է հայտարարագիր ներկայացնեն, թե ով է տվյալ բիզնեսի իրական սեփականատերը։ Կօգնե՞ք հասկանամ՝ ինչպես է պետք սա հասկանալ, և լրացնել։ Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Կարող եք այս լինկը նայել։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Պետք է հասկանալ հետևյալ կերպ, որ ովքեր որ պետռեգիստրով գրանցվել են բիզնեսի մասնակիցներ հենց նրանք են տվյալ բիզնեսի տերերը ու ոչ մի այլ անձի կամ անձանց դրածոները չեն: Բայց որ հանկարծ պարզվի որ իրականությունը լրացրածի չի համապատասխանում, ապա ապօրինի ձեռք բերված գույք կհայտարարեն և այլն, կարճ ասած սեփականության վերաբաշխում կամ կուլակաթափություն: Հետևանքները եղել են նաև 100 տարի առաջ:

Լիաննա
Լիաննա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հարգելի Տիգրան, եթե օրինակ ես ունեմ ԱՁ, որը պետռեգիստրով գրանցված է քրոջս անունով, ու՞մ տվյալները պիտի լրացնեմ։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Լիաննա

Ստացվում է ձեր տվյալները պետք է լրացնեք, քանի որ շահագրգիռ անձը դուք եք: