Լիզինգի գծով վարձատուի ձևակերպումներ

Անի.

Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է լիզինգի գծով վարձատուի ձևակերպումներին։ Լիզինգի դեպքում որպես վարձատու համարվում է բանկը՞ և եթե այո, ապա ինչու՞ են ձևակերպումները կազմակերպությունների հաշվային պլանով։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Հետաքրքիր էր, բանկերի ու վարկային կազմակերպությունների հաշվային պլանը այլ է, իսկ մոտեցումները միասնական ստանդարտով են ու օրենքով: Լիզինգի գործառնություններ կարող են իրականացնել բանկերը կամ օրենքով սահմանված կարգով թույլտվություն (լիցենզիա) ստացած մասնագիտացված լիզինգային կամ վարկային կազմակերպությունները:

Անի
Անի
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Այսինքն՝ վարձատուն հանդիսանում է մասնագիտացված լիզինգային կամ վարկային կազմակերպությունը։ Վարկային կազմակերպությունների դեպքում բանկերի հաշվային պլանն է կիրառվում, իսկ մասնագիտացված լիզինգայինի դեպքում կազմակերպությունների՞։ Ճի՞շտ եմ հասկանում։

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Անի

Մասնագիտացված լիզինգային կազմակերպությունները ևս վարկային կազմակերպություն են, պարզապես ավելի քիչ գործառնություններ են իրականացնում ունիվերսալ վարկայինների համեմատ, իսկ դրանց հաշվային պլանը նույնն է:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Լիզինգի դեպքում գույքը արտահայտվում է վարձակալի հաշվապահական հաշվեկշռում, մաշվածությունը հաշվարկում է վարձակալը: