Կանխիկ վճարում առաքիչին

Անի․

Հարգելի՛ հաշվապահներ, ապրանք ենք ստացել հաշվով և վճարել ենք առաքիչին կանխիկ: Մեզ ուղարկել են իրենց բանկի մուտքի կտրոնը: Կարո՞ղ եմ ձևակերպել 252-251 : Դա ի՞նչ խնդիր կարող է առաջացնել իմ դրամարկղային գրքում լրացնելու դեպքում:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

դա կարող են դիտել անկանխիկ գործառնությունների օրենքի խախտում

Nerses
Nerses
1 տարի առաջ

2 իրավաբանական կազմակերպություն միջև գործարքները պետք է կատարվեն փոխանցումով

Արթուր
Արթուր
1 տարի առաջ

Բարև Ձեզ։ Համաձայն “Անկանխիկ գործառնությունների մասին” ՀՀ օրենքի․

  • անկանխիկ ձևով գործառնություն (վճարում)` կանխիկ կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին, կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) էլեկտրոնային փողի հաշվին: Ընդ որում, անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում է համարվում նախաձեռնողի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվից կատարված վճարումը (փոխանցումը)

Կարծում եմ՝ տվյալ դեպքում օրենքի խախտում չկա։