Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ

Ալբերտ.

Բարև ձեզ:
Անհատ ձեռնարկատերը, որը նոր է սկսում գործունեություն ծավալել և անձամբ է իրականացնում ձեռնարկատիրության հետ կապված բոլոր աշխատանքները, մատուցում է ծառայություններ, որոնց մի մասը հարկվում է արտոնագրային հարկով: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք տվյալ անհատ ձեռնարկատերը իրավունք ունի ծառայությունների ամբողջ ծավալով համարվել ընտանեկան ձեռնարկատիրության օբյեկտ, մինչև օրենքով սահմանված 18 միլիոն դրամ շրջանառության շեմն անցնելը:

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝
Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը, որի նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 18 միլիոն դրամը: Սույն մասի կիրառության առումով՝
1) իրացման շրջանառությունը ներառում է նաև արտոնագրային հարկի և (կամ) շրջանառության հարկով հարկման համակարգի շրջանակներում իրականացվող գործունեության տեսակներին վերագրվող իրացման շրջանառությունը:

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝
Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել՝
Օրենսգրքի 57-րդ գլխի համաձայն՝ արտոնագրային հարկ վճարողները՝ գործունեության այդ տեսակների մասով:

Եվ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝
Առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը համարվում են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ գործունեության բոլոր տեսակների մասով, բացառությամբ գործունեության այն տեսակների, որոնք համարվում են արտոնագրային հարկով հարկման օբյեկտ:

ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Դա կարող եք անել մինչև այս տարվա վերջ, իսկ մյուս տարի հաստատ աշխատելու եք շրջ. հարկով:

Ալբերտ

Հարգելի ՏԻԳՐԱՆ, Ձեր պնդումը, որ ՄՅՈՒՍ տարվանից սկսած անհատ ձեռնարկատերը աշխատելու է ՄԻԱՅՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿՈՎ, պայմանավորված է ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈ՞Վ, թե՞ ուղղակի գործող ՕՐԵՆՔԻ պահանջներից է բխում: Եթե դժվար չէ, մանրամասնեք, խնդրում եմ:

Տիգրան

Պայմանավորված է ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, որոնք գործելու են 2020թ.-ից, քանի որ «ընտանեկան ձեռնարկատիրություն» հասկացությունը դադարում է, իսկ միկրոձեռնարկատիրության շրջանակը սահմանափակ է:

Ալբերտ

Տիգրան, եթե ճիշտ եմ հասկացել, ապա նոր՝ 2020 թվականից, «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԿ» հասկացությունը ԴԱԴԱՐՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ: Եվ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ հարկվող գործունեության տեսակները անցնում են ԿԱՄ ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՏԻՐՈՒՅԹ: Եվ եթե ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԴԵՊՔՈՒՄ ՏՆՏԵՍՎԱՐՈՂԸ չի կարող համարվել ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ, ԱՊԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՂՋ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ հարկվելու է ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿՈՎ, մինչև իրացման ՈՂՋ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ համար սահմանված 115 միլիոն դրամ շեմը անցնելը:

Արա

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կարող եք լինել միայն այն գործունեության մասով, որով այն չի համարվում արտոնագրային հարկով հարկվող:

Ալբերտ

Արա, ԱՌԿԱ Է ԿԱՐԾԻՔ, որ տվյալ դեպքում գործ ունենք ԱՅՆՊԻՍԻ ՄԻ ՕՐԻՆԱԿԻ ՀԵՏ, երբ ՕՐԵՆՍԴԻՐԸ, ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՎ, ՉԻ ՊԱՀՊԱՆԵԼ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ:
ՆՄԱՆ ԿԱՐԾԻՔ Է ձևավորվում՝ ներկայումս գործող ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ և 6-րդ մասերին ծանոթանալով:

Մասնավորապես, ծանոթանալով ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻՆ՝
Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը, որի նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը: Սույն մասի կիրառության առումով՝
1) իրացման շրջանառությունը ներառում է նաև արտոնագրային հարկի և (կամ) շրջանառության հարկով հարկման համակարգի շրջանակներում իրականացվող գործունեության տեսակներին վերագրվող իրացման շրջանառությունը:

Ստացվում է, որ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կարող է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով, որը ներառում է նաև արտոնագրային հարկի և (կամ) շրջանառության հարկով հարկման համակարգի շրջանակներում իրականացվող գործունեության տեսակները, իրացման շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը:

Իսկ

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝
Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել՝
Օրենսգրքի 57-րդ գլխի համաձայն՝ արտոնագրային հարկ վճարողները՝ գործունեության այդ տեսակների մասով:

Եվ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝
Առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը համարվում են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ գործունեության բոլոր տեսակների մասով, բացառությամբ գործունեության այն տեսակների, որոնք համարվում են արտոնագրային հարկով հարկման օբյեկտ:

Որտեղից հետևում է, որ, ԸՍՏ ԱՄԵՆԱՅՆԻ, ՕՐԵՆՍԴԻՐԸ ՑԱՆԿԱՑԵԼ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼԸ՝
ԵԹԵ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԸ տվյալ հարկային տարում իրականացնում է գործունեություն, որը հարկվում է շրջանառության հարկով և (կամ) արտոնագրային հարկով, ապա տվյալ հարկային տարում արտոնագրային հարկով հարկվող գործունեությունը հարկվում է արտոնագրային հարկով, իսկ շրջանառության հարկով հարկվող գործունեությունը, հարկվում է շրջանառության հարկով: Եվ եթե տվյալ հարկային տարում ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԻՐԱՑՄԱՆ և (ԿԱՄ) ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԻՐԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ 24 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ, ապա տվյալ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԸ համարվում են ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ: Իսկ եթե ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ հատում է 24 միլիոն դրամի շեմը, ապա գործունության այն մասով, որը հարկվոմ է ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ, շարունակում է հարկվել ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ, իսկ գործունության այն մասով, որը հարկվում է ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿՈՎ, հարկվում է ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿՈՎ:

Արա, խնդրեմ, Ձեր մեկնաբանությունը: