Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը փոխառություն տրամադրել իր աշխատակիցներին

Արտաշ.

Բարև ձեզ:

Իմ հարցը հետևյալն է՝ կարո՞ղ է արդյոք ընկերությունը փոխառություն տրամադրել իր աշխատակիցներին տոկոսով, ինչպես տրամադրում են, օրինակ, բանկերը, թե՞ օրենքով ինչ-որ տեղ ֆիքսված է, որ պետք է բանկ կամ վարկային կազմակերպություն լինել նման գործունեությամբ զբաղվելու համար, կամ նման գործունեությունը լիցենզավորման ենթակա է:

Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Սամվել
13 տարի առաջ

Կազմակերպությունը փոխառություն տրամադրել չի կարող, կարելի է ձևակերպել որպես աշխատավարձի կանխավճար:

Արման
Արման
12 տարի առաջ

Հիմնադիրը կարող է տրամադրել կազմակերպությանը:

Ալեքս
Ալեքս
6 տարի առաջ

Ըստ ՀՀ օրենսդրության՝ վարկեր կարող են տրամադրվել միայն բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, իսկ փոխառություն՝ ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից: