Համատեղությամբ ծառայությունների մատուցում

Անա․

Բարև Ձեզ, կխնդրեյի պատասխանել իմ հարցին․ ԱՁ, որը իրականացնում է ծառայությունների մատուցում ՏՏ ոլորտում, կարո՞ղ է համատեղությամբ աշխատել երկու տարբեր կազմակերպությունների հետ, նշեմ, որ աշխատանքը իրականցվելու է ՀՀ տարածքից դուրս, իսկ աշխատաժամանակը 2 աշխատանքի պարագայում էլ 8 ժամ է, ամբողջ դրույք։ Այս պարագայում հնարավո՞ր է արդյոք 2 աշխատանք իրականացնելը։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Արթուր
Արթուր
3 տարի առաջ

Որպես ԱՁ Դուք կարող եք աշխատել տարբեր ընկերությունների / ԱՁ-ների / անհատների հետ և մատուցել ծառայություններ տարբեր պայմանագրերով։ Որպես ԱՁ Դուք կնքում եք ծառայությունների մատուցման պայմանագրեր, ոչ թե աշխատանքային պայմանագրեր։

Գայանե
Գայանե
3 տարի առաջ

ԱՁ, որը իրականացնում է ծառայությունների մատուցում ՏՏ ոլորտում, կարող է ծառայություններ մատուցել երկու տարբեր կազմակերպությունների, ծառայություններ իրականցվել է ՀՀ տարածքից դուրս՝ ինչպես նաև ունենալ վարձու աշխատողներ:

Tigran
Tigran
3 տարի առաջ

քանի կազմակերպություն կողմի հետ ի վիճակի եք աշխատել աշխատեք, դա աշխատանքային պայմանագիր չի, կարող եք աշխատող էլ ներգրավել,

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

դիմեք հավաստագիր ստանալու համար, արտոնությունները 2023թ համար էլ են լինելու,

Անա
Անա
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

իսկ արտոնության դեպքում, կասեք ինչ հարկից եմ ազատվելու,, ԱՁ-ն աշխատող չունի, գիտեմ որ աշխատողի հարկերը նվազում են, բայց այս պարագայում եթե ստանամ կասեք ինչ հարկ պետք է վճարեմ, աշխատանքը ՀՀ տարածքից դուրս է լինելու , խնդրում եմ նշել բոլոր հարկերը որոնք պետք է վճարեմ արտոնագիր ստանալու դեպքում

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Անա

արտոնագիր ունենալու դեպքում պետք է գործեք ընդհանուր կամ ԱԱՀ ու շահութահարկի դաշտում որ արտոնություններից օգտվեք,ԱԱՀ-ն դրսի հետ աշխատելու դեպքում կլինի 0, շահութահարկը 0,նախագիծ կա որ 1 տարով երկարացնում են այդ արտոնությունները, պետք է դիմեք պետական գրանցումից 3 ամսվա ընթացքում,