Հաշվապահի #գործկա Թի Ըքաունթ ընկերությունում

Ընկերություն՝ «Թի Ըքաունթ» ՍՊԸ
Հասցե՝ Փոքր կենտրոն, Իսրայելյան 37, 1/1։
Հեռախոս՝ 011408608
Էլ․ փոստ՝ nona.alikhanyan@taccount.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Եթե դու մոտիվացված ես նոր գիտելիքներ ստանալու, մասնագիտական աճ գրանցելու և լավագույն թիմում աշխատելու, ապա կարող ես միանալ մեր թիմին, մենք սպասում ենք քեզ։
«Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահների, ինչպես նաև փորձառու հաշվապահների վերահսկողության տակ աշխատելու նպատակով՝ մասնագիտական գիտելիքներ ունեցող սկսնակ հաշվապահների։ Հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառման պարտականությունների ամբողջ շարքի համար:

Աշխատանքային պարտականություններ՝

• Հաշվապահական հաշվառման վարում
• Հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
• Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
• Բանկային գործառնությունների ձևակերպում
• Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում
• Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում
• Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում
• Եկամուտների, ծախսերի հաշվառում
• Ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունների մուտքագրում
• Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի գրանցում
• Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:

Անհրաժեշտ հմտություններ՝

• Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
• Համափատասխան մասնագիտական աշխատանքային փորձ
• Հաշվապահական հաշվառման ստանդարտների, ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
• ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն
• MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի իմացություն
• Արագ կողմնորոշվելու, հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություն
• Թիմում աշխատելու ունակություն
• Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերենի լեզուների լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ տեղեկություններ՝

Ի՞նչ առավելություններ է տալիս «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն իր աշխատակիցներին՝
• Կայուն աշխատանք
• Մրցակցային աշխատավարձ
• Լրացուցիչ վճարովի արձակուրդային օրեր
• Անվճար LUNCH
• Կորպորատիվ միջոցառումներ
• Ուսանողներին ընձեռում է հնարավորություն համատեղելու աշխատանքն ու դասընթացները
• Աշխատակիցներին տրամադրում է օրենքով սահմանված բոլոր արտոնություններն ու իրավունքները
• Փորձառու թիմ ղեկավարներ, ովքեր մանրակրկիտ աշխատանք են տանում յուրաքանչյուր սկսնակ աշխատողի հետ
• Մշակվում է կորպորատիվ փոխհատուցման պլան։

Ընկերությունն աշխատում է հնգօրյա աշխատանքային ռեժիմով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00 – 18։00։
Գրասենյակի հասցեն՝ Փոքր կենտրոն, Իսրայելյան 37, 1/1։
Այլ նշումներ՝ Դիմելու գործընթացը Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը nona.alikhanyan@taccount.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով պաշտոնի (Հաշվապահ) անվանումը:

Կիսվել՝