ԱԱՀ հետաձգում

Էլինա․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշել՝ ԱԱՀ հետաձգում հասկացությունը ի՞նչ գործողություններ է պահանջում։ Խոսքը գնում է 2021թվականին ներմուծված որպես ՀՄ համակարգիչների մասին (8471 կոդով) ։ Ներմուծելու պահին ԱԱՀ չի վճարվել, պահանջ չի եղել։ Ենթադրել եմ, որ դա մեխանիկորեն է կատարվում։ Մաքսայինի թեժ գծի հետ խոսալուց, եթե ճիշտ հասկացա, պարզվում է, որ դիմում պիտի գրվեր, որպեսզի ԱԱՀ պարտավորությունը համարվեր հետաձգված։ Եվ հիմա, քանի որ դիմում չի գրվել, դա դուրս է գալիս, որ չկատարած հարկային պարտավորություն է, և պիտի գանձվի տույժերով ներառյալ, բայց միասնական հաշվում չունեմ ԱԱՀ մասով պարտավորություն։ Խնդրում եմ՝ ով ունեցել է ԱԱՀ-ի հետաձգման փորձ, արձագանքել, կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

իսկ կարող է զրոյականի տակ է եղել ձեր ներմուծումը, որ չեք մուծել,

Nerses

Ինչպե՞ս է ստացվել որ ծանուցում չեք ստացել, կարդացեք ՀՕ Հոդված 71