Հաշվետվության հանձնում փոստով

Լիանա.

Ողջույն,
Եթե կարելի է, օգնեք մի հարցում.
3-րդ եռամսյակի հաշվետվությունն ուղարկել եմ փոստով Գորիսի հարկային, սակայն ծանուցագիր է եկել ,որ չեմ ուղարկել.
Արդյոք պարտադիր է հասնել Գորիսի, հնարավոր է տեղեկանքի միջոցով, կտրոնի պատճեով հարցին լուծում տալ:
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Լիաննա ջան, գրիր ինձ mail-ով, ես Գորիսից եմ: Տեսնենք ինչով կարանք ձեզ օգնել

hermina81 շնիկ mail.ru

Հերմինե

Լիաննա
Դուք զանգահարեք 0284 25036, դա Գորիսի հարկայինի սպասարկման բաժնի համարն է
Ու փորձեք հեռախոսով պարզել, ասեք որ կարող եք փոստի կտրոնն ուղարկել և այլն, և այլն…… էն ինչ պիտի Գորիս գնալով պարզեիք
Իսկ ինչ էր գրված էդ ծանուցման մեջ, որ չեք ուղարկել, թե սահմանված կարգով չեք ուղարկել???

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 փետրվարի 2006 թվականի N 471-Ն

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ, ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն պարզեցված ընթացակարգի 7-րդ կետի «ա», «բ», «գ» և«դ» ենթակետերով նախատեսված տվյալներից որևէ մեկի` հաշվետվությունում բացակայության կամ հաշվետվությունն օրենսդրությամբ սահմանված ձևաթղթերի վրա լրացված չլինելու, կամ թերթիկում նշված որևէ հաշվետվություն կամ այդ հաշվետվության անբաժանելի մասը կազմող փաստաթղթի բացակայության դեպքում հաշվետվությունը համարվում է չներկայացված, և հարկային տեսչության կողմից այդ հաշվետվություններն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան լիազորություններ ունեցող հարկային տեսչության պաշտոնատար անձի գրությամբ դրա մասին փոստով տեղեկացվում է հարկ վճարողին:

LL

Եթե Դուք պահանջվող հաշվետվությունները պարունակության թերթիկով ուղարկել եք միաժամանակ ունեք կտրոնը, ուրեմն գրություն պատրաստեք հարկայինի պետի անունով, պատճեները հաշվետվությունների պարունակության թերթիկի և կտրոնի միաժամանակ իրենց գրության ուղարկեք իրենց, նույն հաջողությամբ կարող եք իրենց ներկայացնել առձեռ ասեն չեք բերել, հիմա ունեք ապացույց որ ուղարկել եք, մի հասեք Գորիս, սպասեք ձեր գրության պատասխանին: