Հասարակական կազմակերպության կողմից անդամավճարների ձևակերպում

Մերի.

Բարև ձեզ: Հարցս վերաբերում է հասարակական կազմակերպության կողմից անդամավճարների ձևակերպմանը։ ՀԿ-ն չունի առևտրային գործունեություն։ Ունի մուտքեր միայն անդամավճարներից։ Արդյո՞ք սա ֆինանսական հաշվառման տեսանկյունից պետք հասույթ ճանաչվի, ծախսերն էլ՝ ծախս, և արդյունքում ձևակերպվի կուտակված շահույթ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Այո, քանի որ ՀԿ-ի հիմնադիր փաստաթղթերով է ամրագրված անդամների կողմից անդամավճարների վճարման հանգամանքը:

Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Լրացում. հաշվի առեք, որ ՀԿ-ները ներկայացնում են շահութահարկի հաշվետվություն և գործունեության տարեկան հաշվետվություն, եթե աշխատող կա՝ նաև եկամտային հարկի:

Ամիկում
Ամիկում
6 տարի առաջ

Հարկային հաշվառման մեջ շահութահարկի մասով ոչ առևտրային կազմակերպությունների կողմից անհատույց ստացված միջոցները եկամուտ չեն, իսկ դրանց գծով ծախսերը՝ ծախս չեն: Իսկ ֆինանսական հաշվառման մեջ անդամավճարները շնորհ պետք է ճանաչվեն, այլ ոչ թե շահույթ:

Մերի
Մերի
6 տարի առաջ

Ամիկում, ես հենց այդ պատասխանին էի հակված, բայց ես չեմ հասկանում, թե որտեղ է օրենքով կամ ստանդարտներով դա ամրագրված։ Հարկային օրենսդրության մասով ամեն ինչ պարզ ու հստակ է, իսկ ստանդարտների մասով, եթե հիմնավորում կա, խնդրում եմ, նշեք։

Շնորհակալ եմ արձագանքի համար, հարգելի Տիգրան և Ամիկում։