Հացաբուլկեղենի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ի հաշվետվության վերաբերյալ

Անահիտ.

Բարև Ձեզ: Եթե Ա/Ձ-ն աշխատում է միկրոձեռնարկատերի դաշտում, արտադրում է հացաբուլկեղեն, եռամսյակը մեկ պե՞տք է ներկայացնի 215 Հաշվետվություն ապրանքների, այդ թվում՝ օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ ձևը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, սահմանված է ներկայացման եռամսյակային պարբերականություն: Միկրոձեռնարկատերի դաշտում գործելը այն ներկայացնելուց չի ազատում, թեև առկա է իրավական խնդիր օրենսգրքի 270 և 350 հոդվածների առումով, սակայն այն ներկայացրեք, քանի որ դա ներկայացվում է ըստ 350 և 351 հոդվածների, որոնք ընդունվել են ավելի վաղ քան միկրոձեռնարկատիրության դրույթները:

Nerses

Ճիշտ կլինի ներկայացնեք:

Ալլա

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են հարկային մարմին Օրենսգրքով սահմանված այլ հարկային հաշվարկներ ներկայացնելուց, բացառությամբ`
1) Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերի.
(Հոդված 77. ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերը)
2) Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ դուրս գրված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարն արտացոլող` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի.
(Հոդված 67. Հարկային հաշիվների դուրսգրման սահմանափակումները)
3) Օրենսգրքով 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և (կամ) 4-րդ կետերով սահմանված հարկման օբյեկտների մասով Օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկ վճարող համարվելու դեպքում՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի.
(Հոդված 84. Ակցիզային հարկով հարկման օբյեկտը
1-ին մասի 1կետ. արտադրողի կողմից արտադրված կամ տարայավորված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարումը
1-ին մասի 4կետ.ավտոգազալիցքավորման ճնշակայանում սեղմված բնական գազի մատակարարումը)
4) Օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի
(Հոդված 180. Բնապահպանական հարկի գծով հարկային հաշվարկների ներկայացումը):
Ձեր կողմից նշված 215 Հաշվետվություն ապրանքների, այդ թվում՝ օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ ձևը ՀՕ չի նախատեսում միկրոձեռնարկատերերի համար։

Աննա

Այո, իհարկե:

Karine

Ոչ, միկրոյի դաշտում Ձեր նշած եռամսյակային հաշվետվությունը չեն հանձնում։ Միայն տարեկան շրջանառության մասին հաշվետվություն։

Anushik

ՀՀ կառավարության 6 հուլիսի 2017 թվականի N 802-Ն որոշման կարգի դրույթները տարածվում են որոշմամբ սահմանված՝ NN 2 և 3 հավելվածների ցանկերում ներառված ապրանքները, այդ թվում՝ օգտակար հանածոները և դրանց արտադրատեսակները, արտադրողների և ներմուծող-իրացնողների վրա: Կարգի իմաստով առանձին ապրանքներ, այդ թվում՝ օգտակար հանածոներ և դրանց արտադրատեսակներ արտադրող և ներմուծող-իրացնող են համարվում ՀՀ-ում գրանցված (հաշվառված) հարկ վճարողները, որոնք արտադրում կամ ներմուծում-իրացնում են ցանկերում ներառված ապրանքները, այդ թվում՝ օգտակար հանածոները և դրանց արտադրատեսակները:
Բացառություններ նախատեսված չեն: Սահմանված է ներկայացման եռամսյակային պարբերականություն: