Հիմնական միջոցը ի՞նչ արժեքով է հաշվառվում հաշվեկշռում

Բարև Ձեզ։
Լիզինգի վաղաժամկետ մարումից հետո հիմնական միջոցը ի՞նչ արժեքով է հաշվառվում հաշվեկշռում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ըստ ՀՕ Հոդված 4-ի

70) լիզինգի առարկայի սկզբնական արժեք` լիզինգառուի մոտ լիզինգի առարկայի ստացման փաստաթղթում արտացոլված արժեք, կառուցման կամ ստեղծման կամ մշակման ծախսերի (այդ թվում` չփոխհատուցվող և Օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չնվազեցվող) հարկերի և վճարների), տեղափոխման, տեղակայման ծախսերի և (կամ) ձեռքբերման հետ անմիջականորեն կապված այլ ծախսերի հանրագումար` դրամական արտահայտությամբ.

71) լիզինգի առարկայի հաշվեկշռային արժեք` լիզինգառուի մոտ լիզինգի առարկայի սկզբնական արժեքի և հարկման նպատակով դրանից կատարված նվազեցումների (այդ թվում` մաշվածության կամ ամորտիզացիայի մասհանումների) տարբերություն` հաշվի առած Օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված կապիտալ ծախսերը:

Ժաննա

Հարգելի Ալլա, շնորհակալություն արձագանքելու համար։ Ավելի պարզ լինելու համար ասեմ․

Ըստ լիզինգի պայմանագրի սարքավորման ձեքռբերման գինը 46 100 000 դրամ է, դրանից 11 600 000 դրամը վճարել ենք կանխավճար, մինչև 01․07․2021 թվականը վճարել ենք 9 775 000 մայր գումար և 4 590 000 տոկասավճար։ Որից հետո վճարելով 24 725 000 դրամը վաղաժամկետ մարել ենք, ինչի համար վճարել ենք 92 200 դրամ (ձեռքբերման գնի 0,2%-ը) և 2 000 դրամ գրավից ազատման գումար է պահանջել բանկը, որը ևս վճարել ենք։ 2021 թվականի հուվար ամսից էլ ամեն ամիս հաշվարկել եմ 768 333 դրամ անորտիզացիա։

Ասացեք խնդրեմ, հիմա երբ սարքի նկատմամբ ձեռք ենք բերել սեփականության իրավունք, ՍՊԸ-ի հաշվեկշռում ի՞նչ արժեքով եմ ձևակերպումները տալու։ Անչափ շնորհակալ կլինեմ օգնելու համար։

Tigran

Որոշելու համար, թե արդյոք վարձակալված ակտիվը արժեզրկվել է, կազմակերպությունը կիրառում է «Ակտիվների արժեզրկում» ՀՀՄՍ 36-ը: Այդ արդյունքների հիման վրա արդեն կհաշվարկեք սկզբնական արժեքը, տես ՀՀՄՍ 17-ը, կայքում կան:

Լիլիթ

Սկզբնական արժեք (ձեռք բերման գին) – ամորտիզացիա։