ՀՀ ռեզիդենտի տեղեկանք

Մայա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՀՀ մշտական քաղաքացի եմ: Ա/Ձ վկայական եմ ստացել ընդամենը 3 օր առաջ: ՀՏ-ից ստացել եմ անհրաժեշտ անուն, ծածկանունները: Գործունեություն դեռևս չեմ սկսել: ՏՏ ոլորտում գործունեություն սկսելու համար ցանկանում եմ պայմանագիր կնքել օտարերկրյա մատակարար կազմակերպության հետ: Վերջինիս կողմից պահանջվող փաստաթղթերից մեկը ՀՏ-ի կողմից տրվող ռեզիդենտի կարգավիճակի մասին տեղեկանքն է: Գրավոր դիմումիս և զանգերիս ի պատասխան ՀՏ-ից միայն մեկ ցուցում եմ ստացել՝ նայել ՀՕ հոդված 134: Խնդրում եմ, կարո՞ղ եք ասել՝ իմ պարագայում անհրաժեշտ տեղեկանքը ստանալու համար, բացի անձնագրիս բոլոր էջերի պատճեններից սահմանված այլ ի՞նչ փաստաթղթեր եմ պարտավոր ներկայացնելու ՀՏ:

ՀՕ հոդված 314. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը կամ կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրամադրումը

4. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տեղեկանք ստանալու համար հարկ վճարողը ներկայացնում է`
2) ֆիզիկական անձի դեպքում`
ա. տեղեկություն օտարերկրյա պետությունում ստացված եկամտի տեսակի և մեծության վերաբերյալ, ինչպես նաև օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենը՝ եկամուտների առկայության դեպքում,
բ. քաղաքացու անձնագրի բոլոր էջերի պատճենները,
գ. Հայաստանի Հանրապետության տարածքում անձի գտնվելու ժամանակահատվածի հաշվարկման աղյուսակը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում կենսական շահերի կենտրոնի գտնվելու մասին ազատ ոճով շարադրած հիմնավորումը` կցելով հաստատող փաստաթղթերի պատճենները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Քանի որ նոր եք գրանցվել, ապա նույն հոդվածի այս մասը հաշվի չեք առել.
5. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը կարող է իրականացվել ինչպես ընթացիկ, այնպես էլ նախորդ հարկային տարիների համար, եթե առկա են նախորդ հարկային տարիներին վերաբերող և ռեզիդենտության փաստը հաստատող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
Նաև ազատ ոճով պետք է գրեք որ բնակվում եք այսինչ հասցեում, ունեք սեփականությամբ պատկանող անշարժ գույք ամբողջական կամ մի մասը, տարվա այսքան ամիսը գտնվում եմ ՀՀ տարածքում բայց ոչ պակաս 183 օր,
սա այս մասի բացատրությունը.Հայաստանի Հանրապետության տարածքում անձի գտնվելու ժամանակահատվածի հաշվարկման աղյուսակը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում կենսական շահերի կենտրոնի գտնվելու մասին ազատ ոճով շարադրած հիմնավորումը` 

Գայանե

Դիմումի հետ միասին ներկայացրեք նաև Ձեր նշած հոդվածի ,,գ,, կետով պահանջվող ՀՀ տարածքում կենսական շահերի կենտրոնի գտնվելու մասին ազատ ոճով շարադրած հիմնավորումը` կցելով հաստատող փաստաթղթերի պատճենները: Տրամադրեք տվյալներ մասնավորապես՝ անշարժ գույքի անձնական սեփականության, ներկա և այս տարվա մոտավոր սպասվելիք եկամուտների վերաբերյալ: