Հրամանագիրքը փոխելու համար

Ստեփան․

Բարև Ձեզ:
Ունեմ այսպիսի հարց. հնարավո՞ր է տարվա կեսից վերցնել նոր հրամանագիրք, եթե նախորդը չի վերջացել, և եթե այո, ապա հրամանները պետք է շարունակել հերթակա՞ն համարով, թե՞ սկսել հրաման N 1-ից: Բանն այն է, որ ես նոր եմ ընդունվում հաշվապահ, և կցանկանայի նոր հրամանագիրք վերցնել, հնարավո՞ր է դա, թե՞ հրամանագիրքը փոխելու համար պետք է այլ հիմնավոր պատճառ:

Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
karine
karine
5 տարի առաջ

Հրամանագիրքը Ձեր ցանկությամբ չեք կարող փոխել։ Կարող եք փոխել, եթե այն վնասվել է կամ մեկ այլ հիմնավոր պատճառ պետք է ունենաք։

Nerses
Nerses
5 տարի առաջ

Շարունակեք նույն գրքով:

Գայանե
Գայանե
5 տարի առաջ

Ոչ, չեք կարող փոխել։ Շարունակեք նույն գրքով։