Ճշգրտված հաշվետվության ներկայացում

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, եկամտահարկի և սոցի հաշվետվություններում 40000-ի չափով ավել աշխատավարձ ենք ցույց տվել, ուզում եմ ճշգրտված ներկայացնել, բայց ինձ ասացին, որ չեն ընդունի, քանի որ արդեն ավել ենք ցույց տվել: Արդյո՞ք այդպես է:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
15 տարի առաջ

Ֆլորա, եթե Ձեր ընդհամենը հաշվարկված աշխատավարձի գումարը նույնն է, ինչը որ հաշվետվություններում, ապա չեք կարող, իսկ եթե ոչ, ապա կարող եք, բացի, եթե այդ ժամանակաշրջանը չի գտնվում ստուգման մեջ:

Ֆլորա
Ֆլորա
15 տարի առաջ

Հարգելի Տիգրան, նկատի ունեք աշխատավարձի՞ ցուցակը: Իսկ եթե դա նույնպես հնարավոր է փոխել:

Տիգրան
Տիգրան
15 տարի առաջ

Այո, կարող եք, եթե դրամարկղի գիրքը լրացված չէ:

Արսեն
Արսեն
15 տարի առաջ

Ֆլորա, ցանկացած դեպքում ձեր հաշվետվությունը ճշգրտել կարող եք, ճշգրտեք և փոստով ուղարկեք, իսկ եթե դրամարկղից ավել գումար եք ելքագրել աշխատավարձի համար, ապա հաշվարկեք ճիշտ աշխատավարձը, իսկ այդ ավել գումարը նորից մուտքագրեք դրամարկղ: