Մայրության նպաստի հաշվարկ և վճարում

Նառա․

Կարո՞ղ եք պատասխանել հետևյալ հարցիս․ եթե ես ֆիզ. արձակուրդ եմ գնում, վերջին 12 ամսվա մեջ աշխատել եմ 2 տարբեր բանկերում, կասե՞ք՝ նախկին աշխատավայրից ի՞նչ փաստաղթեր պետք է ներկայացնեմ և ու՞մ, և եթե 2 գործատուի մոտ եմ աշխատել, տվյալ դեպքում ինչպե՞ս և ո՞վ է վճարում իմ ֆիզ. արձակուրդի գումարը և ինչքա՞ն ժամկետում է պարտավոր վճարել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս եկամտում հաշվի են առնվում նաև մնացած գործատուների կողմից հաշվարկային ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է : Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը հիմնական (նպաստը հաշվարկող և նշանակող) գործատուին է ներկայացնում վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:
Մայրության նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:

Նառա

Այսինքն՝ տեղեկա՞նք է անհրաժեշտ։

Ալլա

Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկանքն ստանալու համար անձը, սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն)` իր բնակության վայրի կամ այլ գործատուի պետական գրանցման վայրի տարածքային բաժին (այսուհետ` տարածքային բաժին) է ներկայացնում դիմում` նշելով նպաստը վճարող գործատուի նույնականացման տվյալները, աշխատանքի ընդունվելու ժամկետը: Դիմումին կցվում են նաև անձը հաստատող փաստաթղթի, սոցիալական ապահովության քարտի (առկայության դեպքում) և այլ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված լինելը (աշխատանքի ընդունվելը և աշխատանքից ազատվելը) հաստատող փաստաթղթերի լուսապատճենները:
Տարածքային բաժինն այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկանքը տրամադրում է`
1) դիմումատուի վերաբերյալ անձնավորված հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում կամ գործատուի կողմից ներկայացված, սակայն չմուտքագրված անձնավորված հաշվետվություններում առկա տեղեկատվության հիման վրա.
2) այլ գործատուի կողմից տրամադրված` ըստ ամիսների դիմումատուին վճարված (հաշվարկված) աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափի մասին փաստաթղթի հիման վրա` սույն կետի 1-ին ենթակետով սահմանված տեղեկատվության բացակայության դեպքում։
Սույն կարգով սահմանված` այլ գործատուի կողմից տրամադրված փաստաթուղթը կարող է ներկայացնել դիմումատուն։Եթե դիմումատուն չի ներկայացնում սույն կարգով սահմանված` այլ գործատուի կողմից տրամադրված փաստաթուղթը, ապա փաստաթուղթը գործատուից ստանում է տարածքային բաժինը` լիազոր մարմնի սահմանած կարգով:
Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկանքը լիազոր մարմինը պատվիրված նամակով ուղարկում է դիմողին կամ դիմումատուին է տալիս առձեռն` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:
Գործատուին նույնականացնելու անհնարինության դեպքում` տարածքային բաժինը դրա մասին տեղեկացնում է դիմումատուին` լիազոր մարմնի սահմանած կարգով:

Աննա

Երկու գործատուներն էլ պիտի վճարեն: Անաշխատունակության թերթիկը պիտի ներկայացնեք երկու գործատուներին էլ: