Մայրության նպաստ

Nare.

Բարև Ձեզ: Կներեք, ես նպաստ եմ ստանում և ունեմ 2 անչափահաս երեխա, 3-րդ երեխաս նոր է ծնվել: Ես կարո՞ղ եմ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Իսկ դուք չեք նշել գրանցված աշխատող եք թե ոչ, որպես չաշխատող մայրության նպաստ առանձին չեք ստացել, գումարած ծննդյանի միանվագ նպաստ կարող եք հիմա ստանալ: Գյուղում գրանցում ունեք թե ոչ, գյուղում գրանցվածներին հիմա 53000 է հասնում:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Մայրության նպաստը տրվում է 140 օրացույցային օրվա համար 70 օր նախածննդյան և 70 օր հետծննդյան ժամանակահատվածի համար, երբ լրանա տվյալ ժամանակահատվածը կարող եք օգտվել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից:

Մարիաննա
Մարիաննա
5 տարի առաջ

Բարև Ձեզ: Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող) մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը: