Միկրոձեռնարկատիրության հաշվետվություն

Մարի․

Հարգելիներս, նախ շնորհակալություն հարցերին արագ և հստակ պատասխան տալու համար:

Հիմա հարցս` ՍՊԸ-ն համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, գրանցված է միայն տնօրենը, այլ գրանցված աշխատող չունի, նշեմ նաև, որ գործունեությունը իրականացնում է մարզում, 79.11.0 դասակարգչի տակ է աշխատում, 257 ձևը հանձնել ենք 2023թ․ համար, կարելի է ասել 2022թ․ եկամուտ չի ունեցել, տնօրենի 189 ձևը 0-ական է լրացվել, միայն դեկտեմբերին կատարել է մեկ աշխատանք, որի համար հաշիվ է դուրս գրել, որպես հաշվարկային փաստաթուղթ: Դա է եղել միակ արված գործը:

Հիմա 256 ձևի մեջ այդ դուրս գրված հաշվի թիվը պե՞տք է գրենք։ Նաև խնդրում եմ ասեք՝ ՍՊԸ-ն տարեկան դրոշմանիշային վճար 18 000 վճարու՞մ է, թե՞ ոչ:

Մի բան էլ ավելացնեմ, որ տարածք է վարձակալել, որպես աշխատանքային սենյակ, վարձատու կողմը հաշիվ է դուրս գրել, մենք ամեն ամիս անկախ այն բանից, որ եկամուտ չենք ունեցել, այդ վարձը վճարել ենք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ։ Այո, 256 ձևի մեջ գրում եք այդ 1 հաշիվ վավերագրի գումարը։

Տարեկան դրոշմանիշային վճար ՍՊԸ-ները չեն վճարում։ ՍՊԸ-ները վճարում են ամսական դրոշմանիշային վճարներ իրենց վարձու աշխատողների համար՝ հանդիսանալով հարկային գործակալ։

Վարձավճարը 256 հաշվետվության մեջ չի արտացոլվում։ Եթե ֆիզ․ անձ լիներ վարձատուն, պետք է ցույց տայիք ամսական եկամտային հարկի հաշվետվության մեջ, և տարեկան 165 ձևի մեջ, իսկ Ձեր դեպքում վարձատուն հաշիվ է գրել, ինքն է ներկայացնելու հաշվետվություն այդ հաշվի համար։

Նվեր

Բարև ձեզ, իմ մոտ գրեթե նույն խնդիրն է ուղղակի ես նոյեմբերին եմ կատարել աշխատանք, այսինքն՝ ծառայության մատուցում, հաշիվը նույնպես դուրս եմ գրել։ Հիմա տարեկան հաշվետվության համար չեմ կողմնորոշվում հետևյալ տեղի ճիշտ լրցաման հարցում Եկամուտները` ըստ գործունեության տեսակների
Գործունեության տեսակը (կոդը)
Կազմակերպությանս դասիչը J59 է

Tigran

դեկտեմբերին կատարած այդ մեկ աշխատանքի գումարը փաստորեն տարվա հասույթն է, դրոշմանիշային վճար չեք վճարի, եթե գրանցված աշխատող չունեք,

Նվեր

Բարև ձեզ իմ մոտ գրեթէ նույն խնդիրն է ուղղակի ես նոյեմբերին եմ կատարել աշխատանք, այսինքն՝ ծառայության մատուցում, հաշիվը նույնպես դուրս եմ գրել։ Հիմա տարեկան հաշվետվության համար չեմ կողմնորոշվում հետևյալ տեղի ճիշտ լրցաման հարցում Եկամուտները` ըստ գործունեության տեսակների
Գործունեության տեսակը (կոդը)
Կազմակերպությանս դասիչը J59 է
Ինչ ժամկետներում պետք է հանձնել՞
և միկրոյի համար ամսական հաշվետվություն պետք է ներկայցնե՞մ։

Nerses

Այդ մեկ հաշվի գումարը պետք է արտացոլեք հաշվետվության մեջ։ Դրոշմանիշային վճարում է եթե ունի գրանցված աշխատող և կախված է աշխատողի աշխատավարձից։ Ձեր դեպքում հարկային գործակալ չեք հանդիսանում վարձավճարի հետ կապված։

Գայանե

Այո, 256 ձևի մեջ այդ դուրս գրված հաշվի թիվը պետք է գրեք: Տնօրենի համար
տարեկան դրոշմանիշային վճար չեք վճարում:

Նվեր

Բարև ձեզ, իմ մոտ գրեթե նույն խնդիրն է, ուղղակի ես նոյեմբերին եմ կատարել աշխատանք, այսինքն՝ ծառայության մատուցում, հաշիվը նույնպես դուրս եմ գրել։ Հիմա տարեկան հաշվետվության համար չեմ կողմնորոշվում հետևյալ տեղի ճիշտ լրցաման հարցում Եկամուտները` ըստ գործունեության տեսակներիԳործունեության տեսակը (կոդը)Կազմակերպությանս դասիչը J59 է